Հասարակություն 20:35 08/01/2025 Հայաստան

Կուլիսային պայմանավորվածություններն ակնհայտորեն կարևոր հիմք հանդիսացան Արցախի ողբերգության համար․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյան

Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը «Եվրոպական պահպանողական» պարբերականի հետ զրույցում խոսել է Արցախի պատմության, ադրբեջանական օկուպացիայից հետո արցախահայության վիճակի և քրիստոնյաների՝ հալածյալ հավատացյալներին աջակցելու ուղիների մասին։

- Հայաստանը համարվում է աշխարհի ամենահին քրիստոնյա ազգը։ Արդյոք Եվրոպական երկրները բավարար քայլեր ձեռնարկե՞լ են՝ պաշտպանելու Արցախի հայերին ադրբեջանական, իսկ ավելի լայն առումով ՝թյուրքական (պանթյուրքական) իռեդենտիզմից։

- Մենք, լինելով աշխարհի հնագույն քրիստոնյա ազգերից մեկը, ցավով պետք է փաստենք, որ Եվրոպական երկրները միանգամայն անտարբեր կեցվածք են դրսևորել հայ ժողովրդի արցախյան հատվածի՝ քաղաքակիրթ կոչված 21-րդ դարում նրա իսկ հայրենիքում իրականացված ցեղասպանական քաղաքականության ու հայրենազրկման կամ, այլ կերպ արտահայտած, մի ամբողջ ժողովրդի նկատմամբ իրականացված ծանր հանցագործության նկատմամբ։ Նման սառն ու անտարբեր վերաբերմունքը ինչ-որ տեղ անսպասելի էր։ Անսպասելի էր նաև հանուն մարդկային ամենատարրական իրավունքների պաշտպանության այդ նույն քաղաքակիրթ պետությունների կողմից կյանքի կոչված միջազգային կառույցների կողմից դրսևորված նույնատիպ անտարբեր վերաբերմունքը։ Ակնհայտ իրողություն է, որ հենց նման վերաբերմունքն է շատ անգամ պատճառ հանդիսանում մեծ ողբերգությունների, այնպիսին, որից ապահովագրված չեն և ոչ մեկը։ Ուրեմն խոսել «ձեռնարկված քայլերի բավարար կամ անբավարար» լինելու մասին, մեր կարծիքով անիմաստ է։

-Սրբազան Հայր, կխնդրեի մեր ընթերցողներին ընդարձակ պատկերացում տալ Արցախի տարածքում քրիստոնեության պատմության վերաբերյալ։

- Մեծ սիրով, քանի որ հարցը կարևոր ու արդիական ենք համարում: Ցավոք ներկա ժամանակներում, հենց քաղաքական նկրտումներից դրդված, Ադրբեջանի կողմից մոգոնվում ու տարածվում են այնքան հիմնազուրկ ու կեղծ թեզեր, որոնք, իհարկե լուրջ գիտական շրջանակներում չեն կարող տեղ գտնել, և այնուհանդերձ, լայն մասսաների շրջանում, կարող ենք ասել, որոշակի տարածում այնուամենայնիվ ստանում են։

Ինչ վերաբերում է քրիստոնեության տարածմանը, ապա, հիմք ընդունելով հայ պատմիչների (Ագաթանգեղոս, Մովսես Խորենացի, Մովսես Դասխուրանցի, Ստեփանոս Օրբելյան) հաղորդած տեղեկությունները, կարող ենք արձանագրել, որ քրիստոնեությունը Փրկչի երկրավոր կյանքի ժամանակներից առաքյալների միջոցով է քարոզվել ու տարածվել Մեծ Հայքում: Ակնհայտ է, որ Արցախը, որպես Մեծ Հայքի նահանգներից մեկը, ևս ներառված էր քրիստոնեական քարոզչության ուղեծրում։ Համաձայն պահպանված սկզբնաղբյուրների` Սուրբ Թադևոս առաքյալի աշակերտներից Սբ.Եղիշան, շարունակելով առաքյալների սուրբ գործը, ինչպես Հայոց Արևելից կողմերում, այնպես և Հայաստանի և Աղվանքի միչև սահմանագիծ համարվող Կուր գետի ձախափնյա հատվածներում, այսինքն բուն Աղվանքում, հիմնադրել է քրիստոնեական համայնքներ: Եվ պատահական չէ, որ Արցախում և Ուտիքում կառուցված մեծ թվով եկեղեցիներ կրում են հենց Ս.Եղիշայի անունը:

5-րդ դարից եպիսկոպոսանիստ Սբ. Դադի վանքն ըստ ավանդության հիմնադրվել է 1-ին դարի 2-րդ կեսին` քրիստոնեական քարոզչության համար նահատակված Սուրբ Թադևոս առաքյալի 70 աշակերտների շարքին դասված Դադիի գերեզմանի տեղում: Հավանաբար հենց այդ նկատառումով է, որ Մխիթար Գոշը վանքը հիշատակում է Առաքելադիր անունով, իսկ Մ.Կաղանկատվացին տակավին 7-րդ դարում այն հիշատակել է «Դադոյի վանք» ձևով:


Այսպիսով, առայսօր պատմագիտությանը հայտնի փաստերը վկայում են, որ Մեծ Հայքում, այդ թվում և նրա հյուսիս-արևելյան Արցախ և Ուտիք նահանգներում քրիստոնեությունը առաքյալների ժամանակներից սկսած շարունակաբար տարածվել ու արմատավորվել է: Եվ միանգամայն տրամաբանական է, որ Հայոց Եկեղեցին Մաղաքիա արքեպիսկոպոս Օրմանյանի բնորոշմամբ «ամէն ատեն իրեն սեփականած և իւրացուցած է «Առաքելութեան կնիքը», այսինքն հանդես է գալիս որպես Հայ Առաքելական եկեղեցի։

Հայոց աշխարհում քրիստոնեական հավատքի ամրապնդման գործում կարևորագույն դերը պատկանում է Սուրբ Գրիգոր Լուսավորչին։ Նրա ջանքերով է, որ քրիստոնեությունը աշխարհում առաջինը հենց Հայաստանում հռչակվեց որպես պետական կրոն։ Հայոց առաջին Հայրապետը մեծագույն ջանքերով ու ոգևորությամբ է քարոզել և ամենուրեք եկեղեցիներ հիմնադրել, քահանաներ կարգել, դպրոցներ բացել։ Եվ այս ամենից ոչ միայն դուրս չէր Արցախը, այլև կարևոր ու կենտրոնական տեղ ուներ։ 5-րդ դարի պատմագիր Փավստոս Բուզանդի, ավելի ուշ, մասնավորապես 7-րդ դարում Մ.Կաղանկատվացու վկայությամբ՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը շրջագայել է նաև Հայոց Արևելից կողմերում և գալով Ամարաս գյուղաքաղաքը, այնտեղ էլ հիմնադրել եկեղեցի:

Մատենագիր աղբյուրները, մասնավորապես Մովսես Խորենացու, Փավստոս Բուզանդի, Մովսես Կաղանկատվացու հաղորդած տեղեկությունները, փաստում են, որ Լուսավորչից հետո Հայոց Արևելից կողմերի քրիստոնեական լուսավորության առաքելությունը ստանձնել էր նրա թոռ, տակավին պատանի Սուրբ Գրիգորիսը:


Շարունակելով իր քարոզչությունը, Սուրբ Գրիգորիսը, չի սահմանափակվել միայն Հայոց Արևելից կողմերում քրիստոնեության տարածմամբ: Նա իր աշակերտների հետ անցնում է անդրկուրյան Աղվանք, հասնում մինչև հյուսիս-արևելքում գտնվող մասքութների երկիրը, որտեղ էլ նահատակվում է: Սուրբ Գրիգորիսի նահատակությունից հետո, ինչպես հաղորդում է Փավստոս Բուզանդը, նրա հետ գնացած աշակերտները Սրբի մասունքները բերում և հուղարկավորում են Հայոց Հաբանդ գավառի Ամարաս գյուղի Սուրբ Գրիգոր Մեծի կառուցած եկեղեցում:

Սուրբ Գրիգորիս հայրապետի դամբարանը՝ «Դամբարանն սրբոյն Գրիգորիս Աղուանից կաթողիկոսի թոռին և սուրբն Գրիգորիս Լուսավորիչի Պարթևի, ծնեալ յամի ՅԻԲ (322), և օծեալ ՅԽ (340) նահատակեալ ՅԽԸ (348)-ը* Սանեսան թագաւորէն Մազքթաց ի Դերբենդ, բերեալ յԱմարասն սուրբ նշխարի ձեռն ձեռնասուն սարկավագաց նորին Արցախունի» արձանագրությամբ, համենայնդեպս մինչև 2023 թ․Արցախի բռնազավթումը, պահպանվում էր Ամարասում: Պատահական չէ, որ Ամարասը հայ ժողովրդի ամենասիրված ու կարևոր սրբավայրերից մեկն էր համարվում բոլոր ժամանակներում:

- Ձեր կարծիքով՝ ի՞նչն է փոխվել համաշխարհային իրավիճակում, որը հնարավորություն է տվել Ադրբեջանին նախաձեռնել գործողություններ Արցախի հայ բնակչության դեմ: Հարաբերական կայունությունը պահպանվում էր 1990-ական թվականների սկզբից, երբ տեղացի քրիստոնյաները առաջին անգամ հռչակեցին Արցախի անկախությունը:

- Հարցի պատասխանը ստիպված ենք վերջնամասից ներկայացնել և ասել, որ Արցախը ոչ թե առաջին անգամ իր անկախությունը հռչակել է 1991 թ., այլև նախորդ դարերում, քաղաքական տարաբնույթ իրադարձությունների ազդեցությամբ պայմանավորված, Արցախում գրեթե մշտապես գոյություն են ունեցել ինքնուրույն իշխանական, պետական կազմավորումներ, հանձինս մելիքությունների, կամ հենց 20-րդ դարասկզբին՝ 1917-1921 թթ. գործած Ղարաբաղի Հայոց Ազգային խորհրդի և կառավարության: Դա է նաև պատճառը, որ երբ 1921 թ. Ղարաբաղը Ռուսաստանի կոմունիստական կուսակցության ապօրինի որոշմամբ բռնակցվել է Ադրբեջանին, այնուամենայնիվ տեղի հայությունը ընդհուպ մինչև 1980-ական թվականները, ոչ միայն չի ընդունել, այլև ամենատարբեր ճանապարհներով ու հնարավոր բոլոր մեթոդներով արտահայտել է իր բողոքը այդ ապօրինի որոշման դեմ:

Ինչ վերաբերում է Ադրբեջանի հարձակման նախադրյալներին, ապա սկսված ռուս-ուկրաինական պատերազմը և դրա հետևանքով ստեղծված միջազգային խառնաշփոթ իրավիճակը, միջազգային կարևորագույն դերակատար երկրների կուլիսային պայմանավորվածությունները ակնհայտորեն կարևոր հիմք հանդիսացան Արցախի շուրջ ողբերգական իրադարձությունների ծավալմանը: Հանրահայտ է, որ Թուրքիայի անմիջական հովանավորությամբ ու ռազմական աջակցությամբ էլ Ադրբեջանը ռազմական ագրեսիա սկսեց Արցախի բռնազավթման հստակ ծրագրով։

- Շատ զեկույցներում խոսվում է եկեղեցիների և այլ քրիստոնեական սրբավայրերի պղծման և ոչնչացման մասին: Ինչպիսի՞նն է ներկայումս իրավիճակը Արցախում դեռ ապրող քրիստոնյաների համար: Եվ որքա՞ն է նրանց թիվը:


- Ոչ միայն զեկույցներում խոսվում է, այլև համացանցում տեղադրված բազմաթիվ տեսանյութեր ակնհայտորեն վկայում են հայկական մշակութային ժառանգության նկատմամբ այդ երկրի կողմից պետականորեն տարվող վանդալիզմի քաղաքականության մասին: Բոլորին է հայտնի, որ դեռ 2020 թ. ռազմական գործողությունները ուղեկցվում էին հայկական պատմամշակութային ժառանգության ակնհայտ ոչնչացմամբ, այդ նպատակով կիրառելով նաև գերժամանակակից պայթուցիկ զենքեր: 2020 թ. հոկտեմբերի 8-ին Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին կրկնակի հրետակոծության ենթարկվեց, փաստ, որը Ադրբեջանի նախագահը միջազգային լրատվամիջոցներին տրված հարցադրումներին ի պատասխան պարզապես ներկայացրեց որպես պատահականության արդյունք: Պատերազմից անմիջապես հետո նույն Շուշիի Կանաչ Ժամ կամ Սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցու պայթեցումն ու 2023 թ. Արցախն ամբողջությամբ զավթելուց հետո այդ եկեղեցու հիմնովին ավերումը ինքնին վկայություններ են, որ Արցախը այդ երկրին չի պատկանել երբեք, հետևաբար և այլևս զարմանալի չէ բնիկ հայկական տարածքում նրա իսկ կողմից որդեգրված հայի հետքի վերացման քաղաքականությունը: Հավելենք նաև, որ պատերազմից հետո համացանցում հայտնված Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին պատկերող տեսագրություններն էլ արդեն իսկ մատնացույց են անում եկեղեցու նաև ձևախեղման մասին: Տիգրանակերտի տարածքում հայտնաբերված և 5-րդ դարին վերագրվող եկեղեցու հիմքերն ադրբեջանցի այսպես կոչված մասնագետները փորձում են ներկայացնել որպես մուսուլմանական բաղնիք: 2021 թ. մարտի 27-ին իրենց իսկ հրապարակած տեսանյութում ադրբեջանցի զինվորականները ցինիկաբար անարգում, վանդալիզմի են ենթարկում Մարտակերտի շրջանի Մատաղիսի Ս.Եղիշե եկեղեցին:

Մեր կարծիքով՝ 2021 թ. մարտին Հադրութի Ծակուռի վանքի բակում Ադրբեջանի նախագահի բացահայտ հնչեցրած հրահանգը հայկական հուշարձաններից հայատառ բոլոր գրությունները վերացնելու վերաբերյալ, այն էլ միանգամայն կեղծ ու անհիմն մեկնաբանություններով, պետք է որ միջազգային համապատասխան կազմակերպությունների կողմից արժանանար պատշաճ պատասխանի: Սակայն նորից ու նորից անտարբերություն համամարդկային պատմական ժառանգության ծագումնաբանության ու ինքնության խեղաթյուրման, ոչնչացման նկատմամբ: Եվ պատահական չէ, որ հայկական մշակութային ժառանգության ինքնության խեղաթյուրման կամ ոչնչացման նպատակով արված այդ հրահանգներն էլ իրականացվում են միանգամայն անարգել: Այդ հայտարարություններից անմիջապես հետո Ադրբեջանի մշակույթի նախարարության կողմից ստեղծվել է Հատուկ կոմիտե, որի առջև էլ խնդիր է դրված՝ բոլոր միջոցները ձեռնարկել հայերի կողմից իբրև թե «ալբանական» տաճարների վրա գրված հայկական հետքերը վերացնելու ուղղությամբ: Այս գործընթացն էլ այսօր իրականացվում է միանգամայն բացահայտ և օրինակներն էլ բազմաթիվ են: Վերջերս 5-13-րդ դարերում կառուցված, և ինչպես սկզբում նշեցի, Սուրբ Դադի առաքյալին նվիրված հայկական նշանավոր հոգևոր կենտրոն Դադիվանքի, ինչպես նաև Ամարասի և մեր մյուս հոգևոր կենտրոնների հանձնումը ուդիական համայնքին ու նմանատիպ բազմաթիվ այլ ձեռնարկները հայկական հոգևոր-կրոնական ժառանգության բացահայտ նենգափոխման փաստեր են ու տգիտության պարզունակ արտահայտություն: Այն աստիճան, որ հանդգնում են անգամ Գանձասարը հայտարարել ոչ հայկական: Եվ այս ամենը իրականացվում է քաղաքական հստակ նպատակներով ու այդ երկրի բարձրաստիճան ղեկավարության ցուցումներով։ Դրա մասին փաստող վկայություններից է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից 2021 թվականի մայիսի 28-ին տրված հարցազրույցը, որ տարածված է համացանցում։ Ադրբեջանի գերագույն ղեկավարը բացահայտ հայտարարել է․ «Որևէ մեկը չի կարող ճնշում գործադրել մեզ վրա, որևէ մեկը չի կարող ազդել մեզ վրա: Հիմա որոշ հայամետ երկրներ ինչ-ինչ հայտարարություններ են անում, թող անեն, դա իրենց գործն է, Եվրախորհրդարանն էլ հերթական բանաձևն է ընդունել` սուտ տեղեկությունների հիման վրա: Ես երբեք դրանց վրա ուշադրություն չեմ դարձնում, դրանք կարևոր չեն: Կարևորն այն է, որ մենք այստեղ ենք այսօր, կանգնած ենք և կշարունակենք այստեղ ապրել հավերժ»:

Ինչ վերաբերում է Արցախում դեռ ապրող քրիստոնյաների վիճակին, ապա պատասխանը շատ պարզ ու հստակ է, 2023 թ. սեպտեմբերին ողջ արցախահայությունն է ցեղասպանության սպառնալիքի պայմաններում լքել իր հայրենի բնօրրանը, այնտեղ մնացել էին հազիվ մեկ տասնյակի հասնող և հիմնականում միայնակ ապրող հայեր, որոնք էլ որոշակի առողջական խնդիրներ են ունեցել: Նրանց մի մասն էլ Կարմիր Խաչի միջազգային կազմակերպության միջոցով ստիպված որոշ ժամանակ հետո են դուրս եկել: Մեկ կամ երկու հոգի այնտեղ գտնվելու մասին էլ համացանցի նյութերից կարող եք տեսնել, թե ինչպիսի անմարդկային վերաբերմունքի ու ծաղրանքների են ենթարկվում:

Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուրում։

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

10:51
Ադրբեջանի իշխանական հեռուստաընկերությունը Հառիճավանքը ներկայացնում է ադրբեջանական ժառանգություն
Փորձ է արվում հերքելու հայերի՝ որպես առաջին քրիստոնյա ազգ լինելը։
Աղբյուր` Panorama.am
10:38
Ադրբեջանն ակնհայտ «տաքացնում է մկանները». Աբրահամյան
«Հայաստանին ու Հայաստանի իշխանություններին մշտապես աջակցման և սատարման խոսքեր շռայլող դերակատարները, եթե անկեղծ են իրենց մոտեցումներում,...
Աղբյուր` Panorama.am
10:31
Լուկաս Սելարայանը վերադարձել է արգենտինական «Բելգրանո»
«Ես արդեն տանն եմ, շատ երջանիկ և պատրաստ եմ հիանալի տարի անցկացնել»
Աղբյուր` Panorama.am
10:21
Չադի նախագահի նստավայրի վրա հարձակման հետևանքով կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ
«ՌԻԱ նովոստին» ստացել է Չադում նախագահական նստավայրի մոտ տեղի ունեցած փոխհրաձգության վայրից առաջին կադրերը։ Կադրերում երևում են...
Աղբյուր` Panorama.am
09:48
Քաոս է. Լոս Անջելեսում զոհերի թիվը կարող է ավելանալ
Ուժեղ քամին ու արագորեն տարածվող անտառային հրդեհները քաոս են ստեղծել Լոս Անջելես նահանգում։ CNN-ի փոխանցմամբ, նահանգապետը հայտարարել է հինգ...
Աղբյուր` Panorama.am
09:34
Արամ Առաջինը կապ է հաստատել ԱՄՆ-ում հայ համայնքի հետ
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս  Արամ Առաջինը  կապ է հաստատել Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան Հայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Գեղամ...
Աղբյուր` Panorama.am
09:22
59-ամյա Տիգրան Քեոսայանը կլինիկական մահից հետո կոմայի մեջ է հայտնվել
Ռեժիսոր և հեռուստահաղորդավար Տիգրան Քեոսայանը կլինիկական մահից հետո կոմայի մեջ է։ Այս մասին Telegram-ի իր ալիքում հայտնել է նրա կինը՝ Մարգարիտա...
Աղբյուր` Panorama.am
09:22
Չարենցավանում մառախուղ է
Հայաստանի տարածքում կա փակ ավտոճանապարհ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ...
Աղբյուր` Panorama.am
09:20
ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը
Լոս Անջելեսի անտառային հրդեհներից ավերվել են շենքեր,  հարյուրավոր հայեր են կորցրել իրենց բնակարանները, բիզնես հաստատությունները: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
09:18
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 9-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
09:09
«Ժողովուրդ». Ի՞նչ նպատակով է Փաշինյանը խուսափում հանրայնացնել արցախյան բոլոր ժամանակների բանակցությունների փաստաթղթերը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ո՞ւմ համար կամ ի՞նչ նպատակով է Նիկոլ Փաշինյանը խուսափում հանրայնացնել արցախյան բոլոր...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Ժողովուրդ». Ինչ նվերներ է ստացել Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այն բանից հետո, երբ պաշտոնյաները սկսեցին հայտարարագրել իրենց ստացած նվերները, խիստ զարմանալի...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Ժողովուրդ». Մասնագետները իրատեսական չեն համարում 2025 թվականի բյուջեի պլանը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի պետական բյուջեի նախագծերն այնքան խարխլված են, որ ամեն տարի դեֆիցիտն ավելանում է,...
Աղբյուր` Panorama.am
08:55
Հունվարի 9-ին փոխանակման կետերում դոլարի և ռուբլու փոխարժեքներն աճել են, եվրոյինը՝ նվազել
ՀՀ բանկերում այսօր՝ հունվարի 9-ին ժամը 08:45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 393 դրամ՝ նախորդ օրվա վերջի համեմատ...
Աղբյուր` Panorama.am
08:53
«Ժողովուրդ». Քննչական կոմիտեում կադրային ջարդը շարունակվում է
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ քննչական կոմիտեում կադրային ջարդը շարունակվում է։ Գլխավոր դատախազության կադրերը շարունակում...
Աղբյուր` Panorama.am
08:46
Լրիվ կրկես
Ճարտարապետ Արսեն Կարապետյանը իր սոցէջում  աանդրադարձ է արել փոխքաղաքապետի երեկվա ասուլիսին, որի ընթացքում, կարելի է ասել՝ քաղաքապետարանի...
Աղբյուր` Panorama.am
08:00
Մոռանալ Նիկոլին
Էրդողանն ու Ալիևը իրար հերթ չեն տալիս տարածաշրջանը իրենցով անելու համար։ Ալիևը որոշել է իր հնարած ֆաշիզմը ոչնչացնել ուրիշի երկրում, Էրդողանն էլ...
Աղբյուր` Panorama.am
23:09
Արմեն Գևորգյանը դիմավորել է Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանին
ՀՀ Անվտանգության խորհրդի ֆեյսբուքյան էջում հրապարակված հաղորդագրության մեջ ասվում է. «Հունվարի 8-ին Հայաստան է ժամանել Իրանի Իսլամական...
Աղբյուր` Panorama.am
23:02
Ինչ տեսքով է Աննա Հակոբյանը մասնակցել Ալեն Սիմոնյանի ծննդյան արարողությանը
Աննա Հակոբյանը Ինստագրամի իր էջի սթորի բաժնում է կիսվել լուսանկարների նոր շարքով: Ամենայն հավանականությամբ դրանք արվել են հունվարի 5-ին,...
Աղբյուր` Panorama.am
22:44
Շատ խոշոր և նշանակալի մի քանի ահաբեկչություններ են կանխվել ԱԱԾ-ի կողմից.Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն այցելել է Ազգային անվտանգության ծառայություն և մասնակցել Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր...
Աղբյուր` Panorama.am
21:55
ԵՄ դիտորդական առաքելությունը հայ-ադրբեջանական սահմանին արտասովոր տեղաշարժեր չի գրանցել
ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությունից հայտնում են. «ԵՄ առաքելության պարեկային խմբերը հայտնել են, որ իրավիճակը հայ-ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
21:45
Էրդողան. Թուրքիան հանդես է գալիս Հարավային Կովկասում կայուն խաղաղության ապահովման օգտին
Թուրքիան հանդես է գալիս Հարավային Կովկասի տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման օգտին և միշտ լինելու է Ադրբեջանի կողքին։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
21:25
Այս ռեժիմի գոյության պայմաններում, մենք պարբերաբար պարտվելու ենք. Ստեփան Դանիելյան
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է. «Երբ խոսում են բազմաբևեռ աշխարհակարգի մասին, դրա բովանդակությունը լավ չի ըմբռնում։ Բազմաբևեռ...
Աղբյուր` Panorama.am
21:12
Ողբերգшկան դեպք՝ Երևանում. սեփական տան բակում հայտնաբերվել է տանտիրուհու մшրմինը
Հունվարի 7-ին, ժամը 17:10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի...
Աղբյուր` Panorama.am
20:54
Համարել սա հաջողված պիլոտային ծրագիր, մեղմ ասած, անհեթեթ է․ Անուշ Պողոսյան
«Առողջության իրավունք» ՀԿ համահիմնադիր Անուշ Պողոսյանը գրում է․ «Մի քանի նկատառում էլեկտրոնային դեղատոմսերի դուրս...
Աղբյուր` Panorama.am
20:45
Զորեղ կամքով, հույսով և հավատքով դիմակայել առկա բոլոր փորձություններին ու դժվարություններին․ Վեհափառ
Հունվարի 8-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առիթով հանդիպում է...
Աղբյուր` Panorama.am
20:35
Կուլիսային պայմանավորվածություններն ակնհայտորեն կարևոր հիմք հանդիսացան Արցախի ողբերգության համար․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյան
Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը «Եվրոպական պահպանողական» պարբերականի հետ զրույցում խոսել է Արցախի պատմության,...
Աղբյուր` Panorama.am
20:21
Սևանից դեպի Հրազդան ավտոճանապարհին, Արթիկի և Անիի տարածաշրջաններում մառախուղ է
Հունվարի 8-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Սևանից դեպի Հրազդան ավտոճանապարհին, Արթիկի և Անիի տարածաշրջաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-60...
Աղբյուր` Panorama.am
20:09
Արտոնությամբ տոմս գնելու համար վարչական շրջանի մասնաշենք անհրաժեշտ է մոտենալ անձը հաստատող փաստաթղթով․ Կոստանյան
Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը գրում է․ «Սիրելի՛  երևանցիներ, հարգելի՛ գործընկերներ, 09․01․2025 թ.,...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան
13:04 04/01/2025

Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}