Ազգային երաժշտական մրցանակաբաշխությանը կամփոփվեն 2024-ի ձեռքբերումները երաժշտական ոլորտում
Սկսվել է «Ազգային երաժշտական մրցանակաբաշխության» հայտագրումը։
Հայկական ազգային երաժշտական ակադեմիայի հաղորդմամբ, մրցանակաբաշխությունն ամփոփելու է 2024 թվականի կարևոր ձեռքբերումները երաժշտական ոլորտում։ Նախատեսվում է միջազգային բոլոր ստանդարտներին համապատասխանող երաժշտական մեծ տոն հայ արտիստների և երկրպագուների համար։ Մրցանակաբաշխությանը ներկայացված են լինելու 19 անվանակարգ և հատուկ մրցանակներ։ Անվանակարգերում կարող են առաջադրվել բոլոր հայ արտիստները և երաժիշտները՝ ըստ անվանակարգերի համապատասխանության։ Մեկ արտիստը կարող է առաջադրվել մի քանի անվանակարգերում։
Հայտերի հավաքագրման փուլից հետո Հայկական ազգային երաժշտական ակադեմիայի խորհրդի անդամների կողմից կազմվելու է կարճ ցուցակ (shortlist)։ Այնուհետև կարճ ցուցակում ներառված արտիստներից ընտրությունն իրականացվում է Ակադեմիայի 150-ից ավելի անդամների կողմից՝ փակ քվեարկությամբ։ Ակադեմիայի բոլոր անդամները երաժշտական ոլորտի տարբեր ժանրերում ակտիվ գործունեություն ծավալող անձինք են՝ երաժիշտներ, պրոդյուսերներ, երգիչներ և ուրիշներ։ Քվեարկության արդյունքները ամփոփվելու են հատուկ մշակված ավտոմատ համակարգով և մրցանակակիրները հայտարարվելու են հենց մրցանակաբաշխության օրը։
Հայտագրվելու համար անհրաժեշտ է.
-այցելել Հայկական ազգային երաժշտական ակադեմիայի կայք՝ anma.am
-սեղմել «Դիմել հիմա» կոճակը
-անվանակարգերից ընտրել մեկը կամ մի քանիսը, որոնք համապատասխանում են 2024 թվականին կատարած գործունեությանը
-լրացնել հայտը
Հայտերը բաց կլինեն մինչև փետրվարի 10-ը ներառյալ։
Ի դեպ, երկրպագուները նույնպես կարող են առաջադրել նախընտրելի նախագծերին և արտիստներին anma.am կայքում՝ «Երկրպագուների համար» բաժնում։
«Ազգային երաժշտական մրցանակաբաշխությունն» անցկացվելու է ապրիլի 30-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Նախագիծն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍՆ աջակցությամբ և ցուցադրվելու է Հանրային հեռուստաընկերությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան