Ալիևը հանձնարարեց Նիկոլին վերջ տալ փաստացի ազգային-պետական ուժերի գոյությանը. Շարմազանով
«Ըստ էության Ալիեւը հանձնարարեց Փաշինյանին ջախջախել ազգային-պետական ուժերին»,- նշել է ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի երեկվա հայտարարություններին։
Նրա խոսքով, Փաշինյանի «կառուցողական գործընկերը» մի քանի ուշագրավ հայտարարություն արեց։
«Սկզբում նա նշեց, որ «Զանգեզուրի միջանցքը բացվելու է»։
Հերթական անգամ պարզվեց,որ Նիկոլի «խաղաղության օրակարգն» ու «խաղաղության խաչմերուկը» զավզակություն են։
Երկրորդ՝ Բաքվի «սուլթանը» Հայաստանն անվանեց «ֆաշիստական պետություն» ու հանձնարարեց Նիկոլին վերջ տալ փաստացի ազգային-պետական ուժերի գոյությանը։
Իսկ դա կլինի ՀՀ-ի վերջը։
Ակնհայտ դարձավ, որ Փաշինյանի վրա դրված է Ալիևի շահերի պաշտպանի կամ դեսպանի գործառույթ։
Ալիևի հայտարարությունը պետք է բոլորիս համար սթափության զանգ լինի։
Ում համար թանկ է ՀՀ-ն ՝ Եռաբլուրով, Սարդարապատով ու Ծիծեռնակաբերդով,պետք է համախմբվեն ընդդեմ Հայաստանի ադրբեջանացման՝ սառեցնելով ներքաղաքական տարաձայնությունները։
Հակառակ դեպքում լավ բան մի սպասեք»,- գրել է Շարմազանովը։
Հարակից հրապարակումներ`
- Ալիևը հայտարարում է Հայաստանը ոչնչացնելու մասին, իսկ Փաշինյանը սոխով ձվածեղի գործի վրա է
- Ալիևը հայտնել է հայ-ադրբեջանական սահմանի շուրջ բանակցությունների նոր փուլի մասին
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան