ՀՅԴ Արևմտյան Ամերիկայի կոմիտեն կընդունի Կալիֆորնիայում հրդեհների պատճառով ապաստանի կարիք ունեցող ընտանիքներին
ՀՅԴ Արևմտյան Ամերիկայի մասնաճյուղը հայտարարել է, որ կընդունի Կալիֆորնիայի հարավում հրդեհների պատճառով ապաստանի կարիք ունեցող ընտանիքներին։ Այս մասին տեղեկացնում ենք ՀՅԴ Արևմտյան Ամերիկայի կենտրոնի ֆեյսբուքյան էջից, որտեղ նաև կան հեռախոսհամարներ՝ անհրաժեշտության դեպքում կապ հաստատելու համար։
Լոս Անջելեսի արվարձաններում խոշոր անտառային հրդեհ է բռնկվել, բնակիչները տարհանվում են։ Մոտ 30 հազար մարդ ստիպված է եղել լքել իրենց տներ։ Հրդեհը հասել է նաև Խաղաղօվկիանոսյան Պալիսադեսում, որտեղ գտնվում են աստղերի տները։ Հրդեհի տարածմանը նպաստում է քամին։ Իշխանությունները դեռ չեն կարող նշել քաղաքին հասցված վնասի չափը, սակայն, ենթադրաբար, խոսքը միլիոնավոր դոլարների մասին է։
Հարակից հրապարակումներ`
- ԱՄՆ-ում հրդեհի պատճառով չեղարկվել է ամենամյա մրցանակաբաշխության միջոցառումներից մեկը
- Լոս Անջելեսում մասայական տարհանումներ են՝ քամու ու հրդեհների պատճառով
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան