Հասարակություն 16:48 09/01/2025 Հայաստան

Խնդիրները կսկսվեն եկամտի հայտարարագրման առաջին իսկ օրերից, երբ սկսեն տուգանքներ կիրառել, ինչը խայտառակ շատ է. Էլեն Մանասերյան

2022 թվականին ընդունված օերնսդրական փոփոխության համաձայն 2025 թվականին բոլոր գրանցված աշխատանք ունեցող ֆիզիկական անձինք պետք է ՊԵԿ ներկայացնեն եկամտի հայտարարագրեր։ Ֆիզիկական անձը հայտարարագիրը հարկային մարմին է ներկայացնվում մինչև մայսի 1-ը ներառյալ: Եկամուտները ժամանակին չհայտարարագրելն առաջին անգամ առաջացնում է նախազգուշացում, իսկ նախազգուշացումից հետո 30 օրվա ընթացքում հայտարարագիր չներկայացնելն արդեն տուգանք` 5000-50000 դրամի չափով՝ կախված սուբյեկտից։ Տուգանքի նշանակումից հետո 30-օրյա ժամկետում հայտարարագիրը չներկայացնելու դեպքում տուգանքը կարող է կրկնապատկվել։

ՀՀ քաղաքացին արդյո՞ք իրազեկված է իր կյանքին առնչվող այդ կարևոր փոփոխության մանրամասներին և կարգին, պետությունը ստեղծե՞լ է դրա համար բոլոր անհրաժեշտ պայմանները և արդյո՞ք արդարացված է տույժերի վերոնշյալ համակարգը։ Այս հարցերի շուրջ Panorama.am-ը զրուցեց Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանի հետ։

Է. Մանասերյան-Մեր աշխատող քաղաքացիները, հատկապես նրանք, ովքեր պետական համակարգում չեն աշխատում, այլ աշխատում են մասնավոր համակարգում, քաղծառայող չեն, նրանց համար անպայման կլինեն բարդություններ, որովհետև նման իրավակարգավորումները ուժի մեջ մտնելուց առաջ հարկավոր է նախ և առաջ մի լավ իրազեկել քաղաքացիներին՝ թեկուզ հոլովակներով, տեղերում դասընթացներ անցկացնելով։

Այդ դեպքում ինչ-որ չափով գոնե նրանք գիտելիքներ կունենային այդ ամեն ինչի մասին, թեկուզ՝ տեխնիկական, թե ինչպես իրականացնել այդ ամբողջը, որովհետև հայտարարագրերն էլեկտրոնային տարբերակով ներկայացնելու համար, թվային հարթակին, բազային հասանելիություն ունենալու համար որոշակի բազային գիտելիքներ են պետք։ Բացի այդ անհրաժեշտ է, որ անձն ունենա էլեկտրոնային ստորագրություն, կա՛մ սթարջ՝ էլեկտրոնային ստորագրություն իրականացնելու համար, կա՛մ MDE-ի հետ պետք  է խնդիրը լուծած լինի։

Անպայման պետք է նույնականացման քարտ ունենա, իսկ այսօր դրանք հիմնականում չիպով չեն տրվում։ Նրանք, ովքեր ժամանակին ունեին՝ ունեն, բայց այսօր նույնիսկ դա էլ չունեն, կամ եթե նույնականացման քարտ են ունենում, դրա համար պետք է հատուկ հավելվածում հեռախոսով այն ներբեռնել։ Այսինքը, սրանք բոլորը  քաշքշուկների խնդիր են առաջացնելու աշխատողների համար։

Պարզ է, որ պետք է լինի եկամուտների հայտարարագրման մեխանիզմը, ոչ մեկը դրան դեմ չէ, որովհետև ամբողջ աշխարհն է այդ գործողությունն անում, բայց մարդկանք որոշակի քաշքշուկներից ազատելու համար, պետք էր որոշակի քայլեր ձեռնարկել, ինչն իրականում չարվեց։

Panorama.am-Ինչպե՞ս  կգնահատեք այն փաստը, որ բավականին բարձր տույժեր են սահմանված եկամտի հայտարարգրերը չներկայացնելու համար։

Է. Մանասերյան-Բացասական եմ գնահատում այդ երևույթը։ Վերևում արդեն ասացի, այդ բացերը չլրացրած մարդկանց տույժերի ենթարկելը բնականաբար մարդկանց դժգոհությունների ալիք պետք է առաջացնի, որն իրականում արդարացված կլինի։ Եթե մենք խոսում ենք Երևանում քիչ թե շատ կազմակերպություններում աշխատող իրազեկված մարդկանց մասին, ապա եկեք հասկանանք, թե մարզերում ինչպես պետք է լինի, որտեղ ավելի քիչ հասանելիություն կա այս ամբողջ բազային։

Բացի այդ, ով ասաց, որ բոլորն ունեն անդրոյիդ կամ «Այֆոն» հեռախոսներ։ Մարդիկ կան, որ մինչև այսօր չունեն այդ հեռախոսները, հատկապես հեռավոր շրջաններում, հատկապես այն մարդիկ, որոնք երիտասարդ չեն, ավելի բարձր տարիքի են և ավելի քիչ գիտելիքներ ունեն այդ թվայնացված աշխարհի մասին։ Միանգամից նման տույժ-տուգանքների ենթարկել մարդկանց հենց առաջին իսկ պահից, կարծում եմ այնքան էլ արդարացված չէ։ Այդ առումով մենք բախվելու ենք սոցիալական արդարության խնդրին՝ անպայման։

Կրկնեմ՝ որպես աշխատողների ներկայացուցիչ, ես դեմ չեմ եկամուտների հայտարարագրմանը, բայց այդ բոլորն իրականացնելուց առաջ անհրաժեշտ էր որոշակի գործողություններ ձեռնարկել՝ մարդկանց այս ամեն ինչին հասանելիությունը ապահովելու համար և գիտելիքների առումով։ Արհմիությունների կոնֆեդերացիան նման առաջարկով հանդես եկել է, որպեսզի գոնե սկզբնական շրջանում և՛ Երևանում, և՛ մարզերում լիազոր մարմինների կից լինեն ինչ-որ պետական աջակցության կենտրոններ, որոնք մարդկանց տեխնիկական աջակցություն կցուցաբերեն։ Չիմացությունը և տեղեկատվության բացը մարդկանց մոտ բերելու է ցայտնոտի։

Panorama.am-Եկամտի պարտադիր հայտարարագումը հիմնականում գործում է զարգացած երկրներում, արդյո՞ք ժամանակավրեպ չէր համակարգի պարտադիր կիրառումը Հայաստանում։

Է. Մանասերյան-Շուտ կամ ուշ ասելը, կարծում եմ, սխալ է, քանի որ անկախ երկրների զարգացվածության աստիճանից, շատ երկրներում այդ համակարգերը ներդրված են։ Նորմալ է, որ այն ներդրվում է՝ անկախ երկրի զարգացվածության  մակարդակից, կամ ՀՆԱ-ի աճից, տնտեսական զարգացվածության տեսանկյունից։ Նորմալ է, որ ունենանք  համակարգ, բայց այն ներդնելուց առաջ պետք էր քաղաքացիներին պատրաստել դրան, ինչը չի արել պետությունը և ինչն անպայման խնդիրներ է ստեղծելու։ Առաջին խնդիրները կսկսվեն հենց առաջին օրերից, երբ կսկսեն մարդկանց նկատմամբ տուգանքներ կիրառել, ինչը ՀՀ-ի պարագայում, մեր ունեցած աշխատավարձի, գնաճի պայմաններում խայտառակ շատ է։

ՊԵԿ պաշտոնական կայքէջում ներկայացված է հայտարարագիր ներկայացնելու ընթացակարգը և քայլերը, որոնց կարելի է ծանոթանալ https://src.am/am/getMenusContents/122  հղումով։
 

ՊԵԿ-ը մասնավորապես տեղեկացնում է.

Անձը 2024 թվականի հաշվետու տարվա համար հայտարագիր է ներկայացնում, եթե՝
 

▶ 2024թ.-ի ընթացքում համարվել է վարձու աշխատող.
▶ 2024թ.-ի ընթացքում ստացել է քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակում հարկվող եկամուտ.
▶ 2024թ.-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ զբաղեցրել է «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված պետական ծառայության, համայնքային ծառայության և (կամ) հանրային պաշտոն.
▶ 2024թ.-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ հանդիսացել է 2023թ.-ի արդյունքներով 1.0 մլրդ. դրամ և ավելի համախառն եկամուտ հայտարարագրած ՀՀ ռեզիդենտ առևտրային կազմակերպության մասնակից (բաժնետեր, փայատեր, անդամ).
▶ 2024թ.-ի ընթացքում «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով համարվել է իրավաբանական անձի իրական շահառու.
▶ 2024 թվականի ընթացքում ստացել է 20,0 մլն.դրամի չափով կամ ավելի փոխառություն.
▶ 2023թ.-ի համար հանդիսացել է Հաշվարկ (Հայտարարագիր) ներկայացնող:

Ֆիզիկական անձանց եկամուտների հաշվարկման (հայտարարագրման ) քայլերը   
            
  Քայլ 1. Անհրաժեշտ է ճշտել, արդյոք տվյալ հաշվետու ժամանակաշրջանի (ամիս կամ տարի) համար դուք հանդիսանում եք պարզեցված հաշվարկ կամ հաշվարկ (հայտարարագիր) ներկայացնող 
  Քայլ 2.  Ակտիվացնել էլեկտրոնային ստորագրությունը առաջարկվող տարբերակներից որևէ մեկով 
  Քայլ 3.  Հաշվառվել հարկային մարմնում և ստանալ ՀՎՀՀ 
  Քայլ 4.   Լրացնել պարզեցված հաշվարկը կամ հաշվարկ (հայտարարագիրը) ՊԵԿ էլեկտրոնային հարթակի միջոցով 
  Քայլ 5.  Վճարել հարկերը կամ հետ ստանալ սոցիալական ծախսերի մասով փոխհատուցում

ՈՎՔԵՐ ԵՎ ԵՐԲ ՊԵՏՔ Է ՆԵՐԿԱՅԱՑՆԵՆ ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՆԵՐ (ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ) ԵՎ ՎՃԱՐԵՆ ՀԱՐԿԸ
Եկամտային հարկի ինքնուրույն հաշվարկման (վճարման) պարտավորություն կրող կամ եկամուտ հայտարարագրող ֆիզիկական անձը պարտավոր է հարկային մարմին էլեկտրոնային եղանակով ներկայացնել եկամտային հարկի Հաշվարկներ (Հայտարարագիր), որի հիման վրա կատարվում է հարկի հաշվարկումը (վճարումը) կամ եկամտի հայտարարագրումը:

ՊԱՐԶԵՑՎԱԾ ՀԱՇՎԱՐԿ Ֆիզիկական անձն (անչափահաս ֆիզիկական անձի դեպքում ՝ ծնողը կամ խնամակալը կամ հոգաբարձուն) եկամտային հարկի Պարզեցված Հաշվարկը հարկային մարմին է ներկայացնում, եթե ՀՀ անունից կնքված և վավերացված պայմանագրերի դրույթների համաձայն՝ հարկային գործակալը ազատված է եկամտային հարկի հաշվարկման (վճարման) պարտավորությունից:

Ընդ որում, Պարզեցված Հաշվարկը ներկայացվում է բացառապես այն դեպքում, երբ եկամտային հարկի հաշվարկման (վճարման) պարտավորությունից ազատված հարկային գործակալը ֆիզիկական անձին վճարում է՝
→ աշխատավարձ և դրան հավասարեցված վճարումներ.
→ քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում կատարված աշխատանքների և մատուցված ծառայությունների դիմաց եկամուտներ: Որևէ այլ դեպքում, ֆիզիկական անձը Պարզեցված Հաշվարկ չի ներկայացնում:

Եթե եկամտային հարկի հաշվարկման (վճարման) պարտավորությունից ազատված հարկային գործակալը ֆիզիկական անձին կվճարի վերը նշված եկամուտներից տարբերվող այլ եկամուտ, ապա այդ դեպքում ՝ ֆիզիկական անձը պետք է ներկայացնի տարեկան Հաշվարկ (Հայտարարագիր): Ֆիզիկական անձը Պարզեցված Հաշվարկը հարկային մարմին է ներկայացնում մինչև յուրաքանչյուր հաշվետու ամսվա հաջորդող ամսվա 20-ը ներառյալ: Հաշվարկի հիման վրա հաշվարկված եկամտային հարկը պետական բյուջե է վճարվում մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ. Հաշվետու ժամանակաշրջան է համարվում յուրաքանչյուր հաշվետու ամիսը:

ՀԱՇՎԱՐԿ (ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ)

Հարկի հաշվարկման և վճարման նպատակով ՀՀ ռեզիդենտ կամ ոչ ռեզիդենտ հանդիսացող ֆիզիկական անձն (անչափահաս ֆիզիկական անձի դեպքում ՝ ծնողը կամ խնամակալը կամ հոգաբարձուն) եկամտային հարկի Հաշվարկը (Հայտարարագիրը) հարկային մարմին է ներկայացնում, եթե՝

→ ՀՀ անունից կնքված և վավերացված պայմանագրերի դրույթների համաձայն՝ եկամտային հարկի հաշվարկման (վճարման) պարտավորություններից ազատված հարկային գործակալի կողմից ֆիզիկական անձին վճարվել է այլ եկամուտներ, որոնք չեն ներառվում (չեն լրացվում) Պարզեցված Հաշվարկում. → Ֆիզիկական անձին եկամուտ վճարող հարկային գործակալը օրենսդրությանը համապատասխան ազատված է հարկի հաշվարկման (պահման), պետական բյուջե վճարման պարտավորությունից: Նշվածը վերաբերում է այն դեպքերին, երբ՝

▶ ֆիզիկական անձին վճարվող եկամուտը՝ մրցույթում ստացվող իրային մրցանակ է

▶ ֆիզիկական անձին վճարվում է կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալում շենքի, բնակարանի, առանձնատան կամ այլ շինության ձևով մասնակցության (բաժնետոմսի, բաժնեմասի, փայաբաժնի) կամ ներդրում վկայող այլ արժեթղթերի օտարումից ստացվող եկամուտ

→ ֆիզիկական անձը եկամուտը ստացել է հարկային գործակալ չհանդիսացող անձի կողմից։ Ֆիզիկական անձը Հաշվարկ (Հայտարարագիրը) հարկային մարմին է ներկայացնում մինչև յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող հարկային տարվա մայսի 1-ը ներառյալ: Հաշվարկի հիման վրա հաշվարկված եկամտային հարկը պետական բյուջե է վճարվում մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող հարկային տարվա մայիսի 1-ը ներառյալ: Հաշվետու ժամանակաշրջան է համարվում յուրաքանչյուր հաշվետու տարին:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝

2023-2024թթ. համար 20,0 մլն. դրամի չափով կամ ավելի փոխառության ստացման դրույթը վերաբերում է բացառապես փոխառություններին և չի վերաբերում բանկերի (վարկային կազմակերպությունների) կողմից տրամադրվող վարկերին: Փոխառության պայմանագիրը կնքվում է գրավոր: Փոխառության պայմանագրով մեկ կողմը (փոխատուն) մյուս կողմի (փոխառուի) սեփականությանն է հանձնում դրամ կամ տեսակային հատկանիշով որոշվող այլ գույք, իսկ փոխառուն պարտավորվում է փոխատուին վերադարձնել միևնույն գումարի դրամ (փոխառության գումարը) կամ փոխատուից ստացված գույքին հավասար քանակի և նույն տեսակի ու որակի գույք:

2025 թվականի հաշվետու տարվա և դրան հաջորդող տարիների համար՝ բոլոր ՀՀ ռեզիդենտ հանդիսացող ՀՀ քաղաքացիները: Ֆիզիկական անձը Հաշվարկ (Հայտարարագիրը) հարկային մարմին է ներկայացնում մինչև յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող հարկային տարվա մայիսի 1-ը ներառյալ: Հաշվետու ժամանակաշրջան է համարվում յուրաքանչյուր հաշվետու տարին»:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

09:30
Լոս Անջելեսում հրդեհի զոհերի թիվը հասավ 8-ի
ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է ութի։ Նոր տվյալները հրպարակել է CNN-ը՝ հղում անելով տեղի իշխանություններին։...
Աղբյուր` Panorama.am
09:04
«Փաստ». Ասֆալտի հարցում էլ են այս իշխանությունները ձախողվել
«Փաստ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանն ու իր կառավարությունը ամենաշատը գլուխ են գովում ասֆալտի թեմայով: Ավելին, վերջին...
Աղբյուր` Panorama.am
09:03
«Փաստ». Ինչ նոր պաշտոնանկություններ են սպասվում առաջիկայում, ովքեր են լքելու պաշտոնները
«Փաստ» թերթը գրում է. «Մեր ունեցած տեղեկություններով, տարեվերջի օրերին ՀՀ կառավարությունում թեժ քննարկում է եղել. Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
08:57
Հունվարի 10-ին փոխանակման կետերում դոլարի և ռուբլու փոխարժեքներն աճել են, եվրոյինը՝ նվազել
ՀՀ բանկերում այսօր՝ հունվարի 10-ին ժամը 08:45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 393 դրամ՝ նախորդ օրվա վերջի համեմատ...
Աղբյուր` Panorama.am
08:56
Մեդվեդևն ասել է, որ չի զարմանա, եթե մորուքը սափրած Փաշինյանը հիշի՝ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է. Ի՞նչ է ակնարկել
«Մեդվեդևն ասել է, որ չի զարմանա, եթե մորուքը սափրած Փաշինյանը հիշի, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է»,-մեջբերում է քաղաքագետ Ստեփան...
Աղբյուր` Panorama.am
08:49
«Ժողովուրդ». Ովքեր ներկա չեն եղել Ալեն Սիմոնյանի ծննդյան խնջույքին
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը հայտնել էր, որ իշխանական էլիտան հունվարի 5-ին մեծ շուքով նշել...
Աղբյուր` Panorama.am
08:48
«Ժողովուրդ». ՄԻԵԴ-ը Աննա Դանիբեկյանի գործը կքննի առաջնահերթության կարգով
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ստացել է...
Աղբյուր` Panorama.am
08:47
«Ժողովուրդ». 218 հազար անհուսալի վարկ ունեցող ֆիզիկական անձանց աշխատավարձից կփոխանցվի վարկի մարմանը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԿԲ կողմից տրամադրած տեղեկության համաձայն՝ 2024թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ «անհուսալի...
Աղբյուր` Panorama.am
08:42
Թալանել են լրագրող Լիա Սարգսյանի տունը
Թալանել են «Հրապարակ» օրաթերթի լրագրող Լիա Սարգսյանի տունը։ Ֆեյսբուքյան իր էջում լրագրողը գրել է. «Թալանել են տունս,...
Աղբյուր` Panorama.am
08:37
Գիշերը Աթոյան փողոցում մեքենա է այրվել
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն hունվարի 10-ին, ժամը 04:15-ին  ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Աթոյան անցուղի թիվ 16 հասցեի...
Աղբյուր` Panorama.am
08:35
Շիրակի մարզում, Չարենցավան քաղաքում մառախուղ է
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
08:16
Որոնք են քթի միջնապատի թափածակման պատճառները. Մանրամասնում է մասնագետը
Քիթ-կոկորդ-ականաջաբան Քրիստինե Հարությունյանն անդրադարձել է քթի միջնապատի թափածակմանը։ Այն ախտաբանական վիճակ է, որի ժամանակ առկա է միջնապատի...
Աղբյուր` Panorama.am
08:02
Հունվարի 10-ի հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 10-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
23:32
ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանն ու մարզպետ Հայկ Ղալումյանը Փաշինյանի ներկայությամբ հարվածել են միմյանց
ՔՊ փակ նախաձեռնող խմբի այսօրվա թեժ նիստը ավարտվել է քաշքշուքով։ Իսկ իշխանական հերթական կռվի գլխավոր դերերում ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ...
Աղբյուր` Panorama.am
22:46
ՀՀ ԱԳՆ-ն ցավակցել է Կալիֆոռնիայում անտառային հրդեհներից տուժածներին
ՀՀ ԱԳՆ-ից X-ի էջում գրել են. «Վշտացած ենք ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում մոլեգնող անտառային հրդեհների մասին լուրերով։ Մենք ցավակցություն ենք...
Աղբյուր` Panorama.am
22:27
Ռուսաստանը ԵՄ-ին Հայաստանի անդամակցության շուրջ քննարկումների մեկնարկը դիտարկում է որպես ԵԱՏՄ-ից երկրի դուրս գալու սկիզբ. Օվերչուկ
ԵԱՏՄ-ից դուրս գալը սպառնում է Հայաստանին գների աճով, արտահանման նվազմամբ և հայաթափմամբ՝ ԵՄ-ի հետ, ենթադրյալ, առանց վիզայի ռեժիմի...
Աղբյուր` Panorama.am
21:42
Էդքան մտավոր գիգանտներ ունենաս ու քո սեփական պետության մեջ մենակ տգետներից ու որկրամոլներից կազմված կառավարիչներ ունենա՞ս. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Բա էսքան տառապանքներից հետո պետություն ստեղծես, լավ թե վատ, մտավոր ժառանգություն ստեղծես, որ գաս...
Աղբյուր` Panorama.am
21:30
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի կողմից 2025 թվականի հունվարի 1-ից 7-ը ներառյալ հավաքագրվել է 90,990,000 ՀՀ դրամ. Հայկ Կոստանյան
Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը ֆոյսբուքի իր էջում տեղեկացնում է. «Տեղեկացնում եմ, որ «Երևանի...
Աղբյուր` Panorama.am
21:19
Լոս Անջելեսում տեղի ունեցած տարերային աղետի վնասն արդեն գերազանցել է 50 միլիարդ դոլարը. Լևոն Ազիզյան
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը գրում է. «Սանտա-Անա՝ Կալիֆորնիայի...
Աղբյուր` Panorama.am
21:00
Նիկոլը փորձել է հերթական վախվորած պատասխանը տալ Բաքվից հնչող կեղծ խոսույթներին ու հոխորտանքներին․ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրում է. «Հասկանալի է, որ Հայաստանի ու Ադրբեջանի որոշ շրջանների արևելյան, արևմտյան աշխարհագրական...
Աղբյուր` Panorama.am
20:50
Ինչպես արտոնությամբ օգտվել տրանսպորտային նոր սակագներից․քաղաքապետարանը մանրամասներ է հայտնել
Տրանսպորտային նոր սակագներից արտոնությամբ օգտվելու իրավունք ունեցող քաղաքացիները կարող են իրենց ֆիզիկական, անհպում վճարման հնարավորություն...
Աղբյուր` Panorama.am
20:37
Արարատի, Արթիկի, Անիի և Հրազդանի տարածաշրջաններում մառախուղ է
Հունվարի 9-ին՝ ժամը 19:35-ի դրությամբ, Արարատի, Արթիկի, Անիի և Հրազդանի տարածաշրջաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
20:25
Կալիֆոռնիայում այրվել է Բայդենի որդու տունը
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի որդու՝ Հանթեր Բայդենի տունը Մալիբուում ամբողջությամբ ավերվել է Կալիֆոռնիայում մոլեգնող հրդեհների պատճառով։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
20:10
Իրական ֆшշիստшկան գաղափարախոսության կրողները մի կողմից Էրդողանն է, մյուս կողմից՝ Ալիևը. Հայկ Նահապետյան
Սիրիայում իշխանությունը թուրքամետ ուժերի զավթումից հետո կանխատեսելի էր, որ Ալիևը կկոշտացնի իր դիրքորոշումը Հայաստանի հետ բանակցություններում։...
Աղբյուր` Panorama.am
19:53
Եվրամիությունում Հայաստանին սպասում է կործանում․ Ալեքսեյ Ժուրավլյով
 Եվրամիությունում Հայաստանը ոչ ոքի պետք չէ, կարող է միայն կործանում սպասել։ Այդ մասին Գազետա.ռու-ին տված...
Աղբյուր` Panorama.am
19:32
Փաշինյանի ղեկավարությունը՝ Հայաստանի անկման կատալիզատոր. Վարդան Օսկանյանի հոդվածը
Հայաստանի նախկին արտգործնախարար, Արցախի հարցերով հանձնախմբի համակարգող Վարդան Օսկանյանը հրապարակել է «Փաշինյանի ղեկավարությունը՝ Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
19:23
Լոս Անջելեսի հրդեհները տարածվում են Հոլիվուդում
Լոս Անջելեսում բռնկված անտառային հրդեհները հասել են Հոլիվուդի բլուրներ, բռնկվել ամերիկյան ֆիլմարտադրության պատմական կենտրոնի խորքերում: Այս...
Աղբյուր` Panorama.am
19:11
Վազգեն Ավետիսյանը նշանակվել է ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ-հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետ
Վազգեն Ավետիսյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ-հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետ։ Այս մասին հայտնում...
Աղբյուր` Panorama.am
18:59
ճգնաժամային վիճակներում հաջողում են առավելապես ոչ-բլոկային քաղաքականություն վարող երկրները. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է․ «Խելացի պետությունները և կայացած ժողովուրդները գլոբալ որոշումներ կայացնելիս հաշվի են առնում հազար ու...
Աղբյուր` Panorama.am
18:46
Սերգեյ Փարաջանով -100. Հայաստանում և արտերկրում իրականացվել է 21 միջոցառում
Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների հոբելյանների 2024-2025 թթ....
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը
11:00 09/01/2025

ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}