Չադի նախագահի նստավայրի վրա հարձակման հետևանքով կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ
«ՌԻԱ նովոստին» ստացել է Չադում նախագահական նստավայրի մոտ տեղի ունեցած փոխհրաձգության վայրից առաջին կադրերը։ Կադրերում երևում են հարձակվողների մարմինները, որոնց վերացրել են։ Տարածքում անվտանգության ուժեր են։
Հունվարի 8-ի երեկոյան Al Arabiya հեռուստաալիքը, հղում անելով աղբյուրներին, հայտնել է, որ «Բոկո Հարամ» ահաբեկչական խմբավորման գրոհայինները հարձակում են իրականացրել Չադի մայրաքաղաք Նջամենայի նախագահական պալատի վրա, կան զոհեր և վիրավորներ։ Չադի նախագահ Մահամաթ Իդրիս Դեբին այդ պահին նախագահական պալատում է եղել։
Չադի ենթակառուցվածքների նախարար Ազիզ Մահամաթ Սալեհը հայտարարել է, որ իրավիճակը երկրում վերահսկելի է։ Չադի անվտանգության ուժերը լիովին վերահսկում են նախագահական պալատի շրջակա տարածքը։ Այդ մասին «ՌԻԱ նովոստի»-ին հայտնել է երկրի անվտանգության ծառայության աղբյուրը։
«Չադի կառավարությունը հայտնել է, որ նախագահական պալատի վրա հարձակման հետևանքով մեկ մարդ է զոհվել, իսկ 18 հարձակվողները ոչնչացվել են»,-հաղորդում է Agence France-Presse-ը։
Հարակից հրապարակումներ`
- Աֆրիկայում մի ամբողջ երկիր մնացել է առանց հոսանքի
- «Հացահատիկի միջանցքով» Թուրքիայից հացահատիկ տեղափոխվում է ԱՖրիկյան մայրցամաք