Աննա Հակոբյանն այսօր էլ Լևոն Զուրաբյանին է փրկում տգիտության ճիրաններից
Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանն այսդօր որոշել է կրթել ու տգիտության ճիրաններիղ փրկել ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանին։
Ֆեյսբուքյան իր էջում նա հրապարակել է Զուրաբյանի՝ «Ազատություն» ՌԿ-ին տված հարցազրույցից մի հատված ու գրել.
«Ալիևը զգացել է արյան հոտը: Նա հասկացել է, որ բացվել է մի պատուհան, որում ինքը կարող է օգտվել էսօրվա առավելություններից, որ Ադրբեջանն ունի և՛ որպես ռազմականապես բավականին ուժեղ պետություն, և՛ տնտեսապես բավականին ուժեղ պետություն, և՛ մի պետություն, որի հետ ստիպված են հաշվի նստել անգամ գեր տերությունները: Ինքը սա զգացել է, և սա ըստ էության հայտարարություն է նրա մասին, որ Ադրբեջանը շատ շուտով սկսելու է ռազմական գործողություններ Հայաստանի դեմ…. Էն, ինչ որ հիմա պլանավորում է Ալիևը, արդեն սահմանային վեճերի ինչ-որ լուծման հարցեր չեն, դա լինելու է բնակավայրերի գրավումը»։
Կրթվելը նորաձև է արշավի նպատակը այս և այսօրինակ գիգանտ վերլուծություններից մեզ անվերադարձ ազատելն է։
Տգիտության դեմ ագրեսիվ արշավը կօգնի նաև ամեն անգամ նման իրավիճակներում լռեցնել տգիտության անօգուտ աղմուկ-աղաղակը՝ որի հիմքում պարզ մարդկային վախն է։
Վախը նորմալ է, բայց տգետ պետք է լինել այսքան անթաքույց այն կառավարել չկարողանալու համար։ Արդյունքում, մտքի միակ արգասիքը շարունակում է մնալ Հյուսիսից փրկություն աղերսելը։
Կրթվելը նորաձև է արշավը այս մտքի հեղինակին և տգիտության բանակի բոլոր մյուս անխոնջ մարտիկներին հորդորում է այնքան կրթվել մինչև գլխում նոր միտք կառկայծի, գոնե թե՝ փրկվելու և մազապուրծ լինելու նոր տեսլական»։
Ի դեպ, Աննա Հակոբյանի այս գրառումն արժանացել է ազմաթիվ քննադատությունների։ Ներկայացնում ենք օգտատերերից մի քանիսի մեկնաբանությունները.
«Դրա համար տկլորվի, թող մտածեն ընդհանրապես չես վախենում»։
«2018 թվականից սկսած ապրում ենք ստի ու կեղծիքի մեջ,,որի միակ մեղավորը նիկոլն է»։
«Արցախը Հայաստան է և վերջը, դարձավ կրթությունը նորաձև է»։
«Մի լավություն արեք այս ազգին, ուղղակի հեռացեք»։
«Իսկ ով բացեց ադրբեջանի առաջ պատուհանը? ով բացեց նաև Հայաստանի դարպասը, դա Արցախն էր»։
«Դուք իրոք ադեկվատ չեք»։
«Ցավոք ճիշտ եք, իսկապես դուք ընտանիքով կրթվելու կարիք ունեք, երկիրը դարձրել եք կիսաբաց լուսամուտներ... ազատեք մեզ ձեր ներկայությունից...»։