Արամ Առաջինը կապ է հաստատել ԱՄՆ-ում հայ համայնքի հետ
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը կապ է հաստատել Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան Հայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Գեղամ Արքեպիսկոպոս Խաչերյանի հետ՝ հետաքրքրվելով Լոս-Անջելեսում տարածվող հրդեհի հետևանքների ու տեղի հայ բնակչության, նրանց բնակարանների վիճակի մասին։ Այս մասին հայտնում են Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից․
Հրդեհը տարածվել է Փասադենայի, Գլենդելի, Լա Քրասենթայի հայաշատ շրջաններում։ Տեղեկությունների համաձայն, մի շարք հայ ընտանիքներ արդեն իսկ հեռացել են այդ շրջաններից ավելի ապահով բնակավայրեր։
Հայկական եկեղեցիները հայտարարել են, որ իրենց դռները բաց են բոլոր նրանց համար, ովքեր ապաստանի կարիք ունեն։
Հունվարի 7-ից Լոս Անջելեսի արևմուտքում անտառային հրդեհներ են, որոնք քամու պառճառով տարածվել են դեպի բնակավայրեր։ Հունվարի 8-ի դրությամբ հրդեհի տարածքը հասել է 13,44 քմ կմ։ Տարբեր շրջաններում հայտարարվել է տարհանում։
Լոս Անջելեսի մերձակայքում սկսված անտառային հրդեհների հետևանքով, տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ, արդեն 5 մարդ զոհվել է, շատերը լուրջ վնասվածքներ են ստացել, տասնյակ հազարավոր բնակիչներ տարհանվում են։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Կալիֆորնիայում խոշոր բնական աղետ է հայտարարել
Հարակից հրապարակումներ`
- ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը
- ՀՅԴ Արևմտյան Ամերիկայի կոմիտեն կընդունի Կալիֆորնիայում հրդեհների պատճառով ապաստանի կարիք ունեցող ընտանիքներին
- ԱՄՆ-ում հրդեհի պատճառով չեղարկվել է ամենամյա մրցանակաբաշխության միջոցառումներից մեկը
- Լոս Անջելեսում մասայական տարհանումներ են՝ քամու ու հրդեհների պատճառով