Ադրբեջանի ֆшշիuտ նախագահի վերջին օրերի մտքերը նոր չեն, ուղղակի այլ խմբագրական ձևակերպումներով ու համատեքստում. Դանիելյան
«Ադրբեջանի դասական իմաստով ֆաշիստ նախագահի (միայն ռամիլ սաֆարովին հերոսացնելը լիարժեք բավարար ապացույց է) վերջին օրերին արտահայտած մտքերը բնավ նոր չեն, մենք դրանց արդեն տևական ժամանակ ծանոթ ենք՝ ուղղակի փոքր ինչ այլ խմբագրական ձևակերպումներով ու համատեքստում»,-նշել է իրավական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը։
Ըստ նրա, տվյալ դեպքում առանցքայինը ոչ այնքան բովանդակությունն է, որքան պահի ընտրությունը:
«Եվ չի բացառվում, որ խիստ անհանգստացած են Արցախի Հանրապետության սահմանադրական մարմինների՝ Նախագահի և Ազգային ժողովի լիազորությունների ժամկետի մոտալուտ ավարտը, որպես այդ մարմինների իբր վերջնական լուծարում դիտելու նենգ ակնկալիքով:
Արցախի հիշյալ սահմանադրական մարմինների կարգավիճակը պահպանվելու է նաև այդ ժամկետների ավարտից հետո, քանի որ հերթական ընտրությունը բացառող՝ հայտարարված ռազմական դրությունը ոչ միայն չի չեղարկվել, այլև ագրեսիայի ճանապարհով ամբողջովին այդ պետությունը բռնազավթելու արդյունքում ի հայտ են եկել էլ ավելի ծանրակշիռ հիմքեր ...»,- գրել է Գևորգ Դանիելյանը։
Հարակից հրապարակումներ`
- Ալիևը Հայաստանը հայտարարեց ֆաշիստական և աղբարկղը նետեց Նիկոլի «խաղաղության դարաշրջան»-ը․ Ֆիդանյան
- Փաշինյանն արձագանքեց Ալիևին
- Ալիևը վերահաստատել է՝ Թուրքիայի հետ միասին չեն պատրաստվում հանդուրժել ՀՀ գոյությունը որպես պետություն և նրա հետ խաղաղ ապրել. Գեղամյան
- Ագրեսnր Ալիևը մարդկային վերաբերմունք է պահանջում
- Ալիևը հանձնարարեց Նիկոլին վերջ տալ փաստացի ազգային-պետական ուժերի գոյությանը. Շարմազանով
- Ալիևը հայտարարում է Հայաստանը ոչնչացնելու մասին, իսկ Փաշինյանը սոխով ձվածեղի գործի վրա է
- Ալիևը հայտնել է հայ-ադրբեջանական սահմանի շուրջ բանակցությունների նոր փուլի մասին