«Համակարծիք եմ վարչապետի հետ». Դավիթ Խուդաթյանի պատասխանը՝ «գիտեի՞ք, որ ձեր հայրենի Արմավիրն այսուհետ Արևմտյան Հայաստան է» հարցին
«Այսուհետ չէ, դա Հայաստանի արևմտյան մասն է։ Իսկ ե՞րբ է եղել Հայաստանի արևելյան մասը, որ այսուհետ արևմտյան մասն է»,- ասուլիսում ասաց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը պատախասնելով հարցին՝ գիտեի՞ք, որ ձեր հայրենի Արմավիրն այսուհետ «Արևմտյան Հայաստան» է։
«Իմ հայրենի Արմավիրը Հայաստանի Հանրապետության արևմտյան մասն է։ Հայաստանի Հանրապետության արևմտյան մասն ավարտվում է Արմավիրով և Հայաստանի Հանրապետության արևմտյան մասը սկսվում է Արմավիրից։
Արևմտյան Հայաստանի մասով մեկնաբանություն չունեմ։
Պնդում եմ, որ Հայաստանի արևմտյան մասը Արմավիրն է, համակարծիք եմ վարչապետի այդ հրապարկման հետ, եթե այդպիսի հրապարակում կամ ուղերձ եղել է։ Իհարկե, համաձայն եմ, որ Հայաստանի արևմտյան մասը Արմավիրն է, իսկ ներկաներից ո՞վ կա, որ համաձայն չէ, ո՞վ է կարծում ներկաներից, որ Հայաստանի հյուսիսային մասն է Արմավիրը»,- ասաց նա։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն ասել է. «Արևմտյան Հայաստանն Արմավիրն է, Թալինն է, Մարալիկն է. սրանից դուրս չկա և չի կարող լինել Արևմտյան Հայաստան»:
Հարակից հրապարակումներ`
- Շարունակել սահմանազատման գործընթացը, լուծել պահվող անձանց խնդիրը, լուծարել Մինսկի խումբը... Փաշինյանի առաջարկները
- Արևմտյան Հայաստան չի կարող լինել Արմավիրից այն կողմ, այն Արաքս գետի մոտ ավարտվում է․ Փաշինյան