WTA-250. Էլինա Ավանեսյանը կիսաեզրափակչում է
Հայաստանը ներկայացնող թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը դուրս է եկել Հոբարթի մրցաշարի կիսաեզրափակիչ:
Աշխարհի 36-րդ ռակետ, ամերիկացի թենիսիստուհի Ամանդա Անիսիմովան հրաժարվել է Հոբարթի (Ավստրալիա) WTA-250 մրցաշարի քառորդ եզրափակիչից, որտեղ պետք է հանդիպեր աշխարհի 44-րդ ռակետ Էլինա Ավանեսյանին։ Մրցաշարի մամուլի ծառայությունից հայտնում են, որ ամերիկացին հիվանդության պատճառով հրաժարվել է մրցաշարից։ Հանդիպումը պետք է կայանար այսօր։
Ավանեսյանն այժմ Հոբարթի մրցաշարի կիսաեզրափակչում է: Նրա մրցակիցը կլինի աշխարհի 67-րդ ռակետ, ամերիկացի Մակարտնի Կեսլլերը:
Հոբարթում անցկացվող WTA-250 մրցաշարը տեղի է ունենում հունվարի 6-11-ը։ Մրցույթի մրցանակային ֆոնդը կազմում է $275,094:
Հարակից հրապարակումներ`
- WTA-250. Էլինա Ավանեսյանը դուրս է եկել քառորդ եզրափակիչ
- WTA-500. Էլինա Ավանեսյանը հաղթել է աշխարհի 12-րդ ռակետ Պաուլա Բադոսային
- Էլինա Ավանեսյանը WTA-250 մրցաշարի առաջին շրջանում պարտվել է
- Էլինա Ավանեսյանը դուրս է եկել Պեկինում ընթացող մրցաշարի երրորդ շրջան
- Էլինա Ավանեսյանը Պեկինի մրցաշարում դուրս է եկել երկրորդ փուլ
- Թենիսիստուհի Էլինա Ավանեսյանն այսօր նշում է 22-ամյակը