Թբիլիսիում քննարկում են Երևանի վերաբերյալ Բաքվի հայտարարության վտանգները
Թբիլիսիում վտանգ են տեսնում Բաքվից հնչած հայտարարություններից, թե Հայաստանի Հանրապետությունը «ֆաշիստական պետություն է, վտանգի աղբյուր է տարածաշրջանի համար»: Այս մասին գրում է aliq.ge-ն։
Վրաստանյան փորձագիտական շրջանակների պնդմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այս հայտարարությամբ հող է նախապատրաստում ռազմական ճանապարհով «Զանգեզուրի միջանցք»-ի բացմանը հասնելու համար, ինչը, ըստ նրանց՝ ռուսական պլանի մի մասն է և վտանգի տակ է դնում տարածաշրջանի խաղաղությունն ու զարգացումը:
Փորձագետները քննադատում են նաև Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությանը, որն, ըստ նրանց՝ իր լուռ համաձայնությամբ դարձել է ռուս-թուրքական տանդեմի կամակատարը. տարածաշրջանում զարացող իրողությունների ֆոնին տարածաշրջանային անհասկանալի քաղաքականություն է որդեգրել:
«Վրաստանի հայ համայնքային հարթակ»-ի նախագահ, միջազգային հարցերով փորձագետ Գիորգի Թումասյանն «Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում ասաց՝ Ալիևի հայտարարությունը, հետագայում՝ ռազմական ճանապարհով «Զանգեզուրի էքստրատերիտորիալ միջանցք»-ի գրավումը ողբերգական ազդեցություն կունենա ոչ միայն Հայաստանի, այլև՝ Վրաստանի վրա:
Թումասյանը դրա համար մի քանի փաստարկ է բերում. առաջին՝ տարածաշրջանային նոր պատերազմ, ինչի կապակայունացնի տարածաշրջանը, երկրորդ՝ Վրաստանով անցնող կոմունիկացիաները կարևոր են երկրի համար, քանի որ իր հարևանների հետ այս կերպ է բալանսավորում հարաբերությունները, «Զանգեզուրի էքստրատերիտորիալ միջանցք»-ի բացման դեպքում Վրաստանը կկրոցնի իր աշխարհաքաղաքական կարևորությունը և խոցելի կդառնա ռուս-թուրքական տանդեմի համար:
Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուրում։