Լուկաս Սելարայանը վերադարձել է արգենտինական «Բելգրանո»
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Լուկաս Սելարայանը վերադարձել է իր հին ակումբ՝ արգենտինական «Բելգրանո»։ footboom1.com-ի հաղորդմամբ, նա արդեն մարզվել է իր նոր թիմի հետ։
«Ես արդեն տանն եմ, շատ երջանիկ և պատրաստ եմ հիանալի տարի անցկացնել»,- նշել է նա։
Լուկաս Սելարայանն իր պրոֆեսիոնալ կարիերան սկսել է հենց արգենտինական «Բելգրանո» ակումբում։ 2012 թվականի մրցաշրջանում նա ընդգրկվել է թիմի հիմնական կազմի հայտացուցակում։
2023-ից խաղում էր արաբական «Ալ Ֆաթեհ» ակումբում։
Արգենտինայում ծնված Սելարայանը հոր կողմից ունի հայկական ծագում։ Նա Հայաստանի ազգային հավաքականը ներկայացնելու հրավեր էր ստացել 2018 թվականի հունիսին։ 2021 թվականի հոկտեմբերին նա ընդունել է Հայաստանի ազգային հավաքականում հանդես գալու հրավերը։