Լևոն Տեր-ՊԵտրոսյանի արձանը պետք է դրվեր ամեն գյուղում, մինչդեռ նա դարձավ դառը ատելության թիրախ. Ա. Գրիգորյան
«Լևոն Տեր-Պետրոսյանի ֆենոմենը մեր քաղաքական կյանքի, մեր պատմության մեծագույն պարադոքսն է։ Միայն առաջին պատերազմում տարած հաղթանակը պետք է բավարար լիներ, որ 600 տարի միայն պարտություն ու նվաստացումներ տեսած ու 1990-ականներին իր մեջքն ուղղած ժողովուրդն ամեն գյուղում նրա արձանը դներ»,-իր խոսքում ասաց ԱՄՆ Լիհայի համալսարանի պրոֆեսոր, դոկտոր Արման Գրիգորյանը՝ ելույթ ունենալով ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի 80-ամյա տարեդարձի առթիվ կազմակերպած պանելային քննարկման ժամանակ։
Քննարկումը կազմակերպել էր «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը։
Նա ընդգծեց, ոչ միայն դա տեղի չունեցավ, այլև Տեր-Պետրոսյանը դարձավ դառը ատելության ու թշնամանքի թիրախ մեր հասարակության առնվազն մի շոշափելի հատվածի համար, նույնսիկ հիմա, երբ Տեր-Պետրոսյանը քաղաքականությամբ չի զբաղվում, նրա ղեկավարած ուժը խորհրդարանում չէ, նրա անվան հիշատակումն ամեն անգամ բուռն, երբմեն հիստերիկ արձագանքի առիթ դառնում նրա հակառակորդների կողմից։
Խոսելով այդ պարադոքսի պատճառների մասին՝ Ա. Գրիգորյանը կարծիք հայտնեց, որ խնդիրը ոչ միայն ձեռքբերումները հակակշռող բացասական գործընթացներն էին, այլ հենց ձեռքբերումնեն ու հաջողությունները։
Ելույթի մանրամասները՝ տեսանյութում։