Իրական ֆшշիստшկան գաղափարախոսության կրողները մի կողմից Էրդողանն է, մյուս կողմից՝ Ալիևը. Հայկ Նահապետյան
Սիրիայում իշխանությունը թուրքամետ ուժերի զավթումից հետո կանխատեսելի էր, որ Ալիևը կկոշտացնի իր դիրքորոշումը Հայաստանի հետ բանակցություններում։ Բաքվի առաջնորդը նախ կոշտ հայտարարություններ արեց Ռուսաստանի և Իրանի ուղղությամբ, ապա նոր տարին սկսեց Հայաստանին ուղղված բազմաթիվ սպառնալիքներով։ Դրանից մեկ օր անց հեռախոսազրույց ունեցով Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ՝ հերթական անգամ վերջինից ստանալով իր հայտարարությունների լիարժեք աջակցությունը։
Ալիևի հայտարարությունների հասցեատերերի և տարածաշրջանային զարգացումների շուրջ «Panorama-հարցազրույցների» տաղավարում իր կարծիքը հայտնեց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը։
Հարցազրույցում հնչեցված հիմնական թեզերի առաջին մասը՝ ստորև.
●Ալիևն այդ քարը ոչ այնքան Հայաստանի տարածք է նետում, որքան Ռուսաստանի՝ ասելով 30 տարի ֆաշիստական պետություն է եղել։ Հիմա Ռուսաստանը Հայաստանի հետ ունի կնքած մի շարք ռազմավարական պայմանագրեր, նրա թիվ մեկ դաշնակից պետություններից ենք։ Դուրս է գալիս, որ փաստորեն Ռուսաստանը 1992 թվականից համագործակցում է ֆաշիստական պետության հե՞տ։
●Ալիևը նաև որոշակի ուղղակի և անուղղակի շեշտադրումով հարվածում է Ռուսաստանի ներկայիս ռազմաքաղաքական ղեկավարությանը։ՌԴ նախագահ Վլադիմիր պուտինը 2001 թվականից համագործակցել է ՀՀ երկու նախագահների հետ, կնքել պայմանագրեր։ Դուրս է գալիս, որ Ռուսաստանը, որն այսօր ուկրաինայի տարածքում փաստացի պատերազմում է ֆաշիստական դիկտատուրայով և գաղափարախոսությամբ առաջնորդվող Ուկրաինայի հետ, ոչ ավել ոչ պակաս ռազմավարական դաշնակցային հարաբերություններ է ունեցել «ֆաշիստական Հայաստանի հե՞տ»։
●Նացիստական գերմանիայի հետ համագործակցող, շատ մեծաթիվ ադրբեջանական լեգիոն ստեղծող Ռասուլզադեի, ֆաթալիբեյի՝ ֆաշիստական գաղափարախոսության իրական կրողների փաստացի հետևորդ Իլհամ Ալիևը մեզ մեղադրում է, որ ավել, ոչ պակաս Ֆաշիստական պետության մե՞ջ։
●Արցախում մենք մեր ֆիզիկական գոյությունը պաշտպանելու, մեր արցախցի քույրերին ու եղբայրներին պաշտպանելու համար ֆաշիստ ե՞նք կոչվում։
●Թուրք էթնոսի գերակայությունը, որի դրոշակակիրը համարվում է Մուսուլման եղբայրների առաջնորդ, համատեղության կարգով Թուրքիայի նախագահ, Էրդողանը իրականում ստեղծում են «մեծ Թուրան», որը բրիտանաթուրքական պրոյեկտ է, որի հիմքում թուրք էթնոսի գերակայությունն է։ Այսինքը, իրական ֆաշիստական գաղափարախոսության կրողները մի կողմից Էրդողանն է, մյուս կողմից՝ Ալիևը։
●Ալիևի այդ կեցվածքին ՀՀ երեք նախագահների կողմից պետք է արձագանք լինի՝ ամենակոշտ արձագանքը, այդ թվում նաև պահանջ Ռուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավարից՝ փաստարկելով, որ եթե Ռուսաստանը չի արձագանքում, ուրեմն ինքը Ալիևի, որպես պետության ղեկավարի, ասածներն ընդունում է ի գիտություն։ Ի՞նչ է Ռուսաստանը «ֆաշիստական Հայաստանի» հետ է՞ համագործակցել։ Օրինակ՝ Լավրովը «ֆաշիստական Հայաստանի» հետ է՞ բանակցել, պայմանագրեր կնքել, ֆաշիստական պետության նախագահների հետ է՞ համագործակցել։
●Ալիևի խոսքերը, թե «զանգեզուրյան միջանցքը» պետք է բացվի, Հայաստանը չպետք է զինվի, ինչ զինամթերք, զենք էլ ստացել է պետք է հետ տա, հաչող շան հաչոց էր՝ ոչ ավել, ոչ պակաս։ Ես կարծում եմ, թե ինչու էր հաչում, որովհետև հունվարի 17-ին Մոսկվայում պլանավորած է ԻԻՀ-ի և ՌԴ նախագահների հանդիպումը և մի կարևոր փաստաթղթի ստորագրում, որով Իրանը դառնալու է Ռուսաստանի ռազմավարական գործընկեր նաև ռազմական ոլորտում և ուղղակիորեն մտնելու է ռուսաստանի միջուկային հովանոցի ներքո։ Սա Ալիևի, Ալիևի ավագ եղբոր՝ Էրդողանի, նրա կուրատոր Մեծ Բրիտանիայի արտաքին հետախուզության ղեկավար Ռիչարդ Մուրի, և ԱՄՆ-ի դեմ ամենաէական և կանխարգելիչ քայլն է, որովհետև նրանց ծրագրերում «Մեծ Թուրանը» կա։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ կից տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Ալիևը Հայաստանը հայտարարեց ֆաշիստական և աղբարկղը նետեց Նիկոլի «խաղաղության դարաշրջան»-ը․ Ֆիդանյան
- Ալիևը վերահաստատել է՝ Թուրքիայի հետ միասին չեն պատրաստվում հանդուրժել ՀՀ գոյությունը որպես պետություն և նրա հետ խաղաղ ապրել. Գեղամյան