ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանն ու մարզպետ Հայկ Ղալումյանը Փաշինյանի ներկայությամբ հարվածել են միմյանց
ՔՊ փակ նախաձեռնող խմբի այսօրվա թեժ նիստը ավարտվել է քաշքշուքով։ Իսկ իշխանական հերթական կռվի գլխավոր դերերում ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանն ու Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն են եղել: Նիստից այդ տեղեկությունը հայտնի է դարձել ArmLur.am-ին։
«Պատճառը Տավուշում տիրող բնապահպանական խայտառակ վիճակն է եղել, ապօրինի ծառահատումները, ինչի մասին ՔՊ վերջին նիստերին խոսել է Հայկ Սարգսյանը:
Այսօր ևս ՔՊ-ական պատգամավորը ծառահատումների մասով սուր ելույթ է ունեցել ու մեղադրել մարզպետ Հայկ Ղալումյանին, ինչն էլ ավարտվել է փոխադարձ վիրավորանքներով ու քաշքշուքով:
ArmLur.am-ի տեղեկություններով՝ ՔՊ-ականները իրար հարվածել են հենց Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ, վերջինս էլ թողել ու հեռացել է:
Վեճին միջամտել է Անահիտ Ավանեսյանը, փորձել է հանգստացնել Հայկ Սարգսյանին ու Ղալումյանին, բայց իրավիճակը գնալով թեժացել է»,-ասվում է լուրում:
Հարակից հրապարակումներ`
- ՔՊ-ից հեռացված պատգամավորներ Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը կուսակցություն են ստեղծել, «էլի ՔՊ-ականներ կան, որոնք կմիանան» նրանց
- Ես նմա՞ն եմ հալածվողի․ ՔՊ-ից հեռացված Հակոբ Ասլանյան