Հայաստանի իշխանությունները պետք է խելոք գնան նոյեմբերի 9-ի փաստաթղթով նախատեսված մեխանիզմների կիրառմանը. Մարուքյան
«Ես չեմ ուզում մոխիրը լցնենք գլխներիս, ասեն՝ վայ մեր մահը եկել է, ի՞նչ պետք է անենք»,-ֆեյսբուքյան իր էջում հրապարակած տեսանյութւոմ ասում է ՀՀ հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանը։
Նրա խոսքով, ինքը գիտի՝ ինչ պետք է անել, բայց իրեն ոչ լսում են, ոչ էլ լսել են։
«Մարդկանց գլուխները լվացել են այլանդակ պրոպագանդայով։ Ժողովուրդ, ձեզ գժվացնում են, խելագարացնում են։ Հիմա էլ ժողովրդին են մոլորեցնում, պեչենու բաղերն են տանում։ Հայաստանի իշխանությունները պետք է խելոք գնան նոյեմբերի 9-ի փաստաթղթով նախատեսված մեխանիզմների կիրառմանը, եթե չէ, Հայաստանը տարածքային կորուստներ են լինելու»,-ասաց նա։
Նա ընդգծեց, որ ամբողջ 2024 թվականի ընթացքում Հայաստանի դիվանագիտությունը զբաղված է եղել խաղաղության խաչմերուկի բուկլետը բաժանելով։
«Բուկլետ բաժանող դիվանագիտություն է եղել։ Դա բերել է նրան, որ Ալիևն ասում է՝ լսո՞ւմ եք, ինչ եմ ասում, «Զանգեզուրի միջանցքը» բացելու եմ։ Այսպես ոչ մի հարց չի լուծվելու, լինելու է արհավիրք, հետո կասեն, ինչի՞ եք մեզ մեղադրում, Մակրոնին դիմեք, միջազգային հանրությանը դիմեք»,-ասաց նա։