Հակոբ Ասլանյանը տեքստի փոխարեն սքրինշոթը հրապարակելով՝ որքանով է ուզել ինձ վնասել, թողնում եմ անորոշությանը. Հայրապետյան
«Վերահաստատում եմ այն, ինչ պարզաբանվել է․ 2016-ին Հակոբ Ասլանյանն իմ միջորդությամբ և երաշխավորությամբ անդամագրվել է ՔՊ-ին»,- լրագրողների հետ զրույցում ասաց բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը՝ անդրադառնալով իր և ՔՊ-ական նախկին պատգամավոր, այժմ անկախ պատգամավոր Հակոբ Ասլանյանի նամակագրության հրապարակմանը վերջինիս կողմից։
Նա նշեց, որ Ասլանյանը եղել է դպրոցական տարիներին «Հայոց պատմություն» առարկայի իր բուհական կրկնուսույցը։
«Այդ օրը ես իրեն նման նամակ գրել եմ մեսինջերով։
Ինքը զանգահարել է ինձ, և ես իրեն այցելել եմ, գնացել եմ իրենց տուն, խոսել ենք և հասկացել եմ, որ պահի տակ որոշակի էմոցիոնալ գնահատակներ է հնչեցրել և ինձ առաջարկել է, որ իրեն օգնեմ համապատասխան տեքստ հրապարակվի, որից հետո ես տեքստն ուղարկել եմ, այն տեքստը, որը սքրինշոթով հրապարակել է ինքը։
Ես պետք է ասեմ, որ վերջին 3 տարիներին հաճախակի շփումներ չեմ ունեցել Հակոբ Ասլանյանի հետ տարբեր պատճառներով, սակայն դա այնպիսի իրադարձություն էր, որ առնվազն մարդ, ով ութ տարի առաջ միջնորդ էր հանդիսանալ, որ միանա իմ քաղաքական թիմին, ինձ հետաքրքրել է պատճառը, նեղսրտության պատճառը, ինքն ինձ հետ կիսվել է։
Կրկնում եմ՝ վերջնարդյունքում ինքն ինձ առաջարկել է իրեն օգնեմ նման հայտարարություն դնի, որովհետև, ըստ էության, ինքը զղջում էր ավելի վաղ արած հայտարարության համար։
Որքանով էր անկեղծ իր կողմից այդ երկխոսությունը, խնդրանքը, որքանով էր պատահաբար տեքստի փոխարեն սքրինշոթ անելը և հրապարակելը, որքանով էր ցանկացել ինձ վնասել, ես այդ ամենը թողնում եմ անորոշությանը, ինձ ընդհանրապես դա չի հետաքրքրում»,-ասաց Մ.Հայրապետյանը։
Նա նշեց, որ Հ.Ասլանյանի հետ այդ օրվանից հետո չի խոսել. «Առանձնապես դժվարությամբ եմ պատկերացնում ապագայում որևէ առիթով շփում Հակոբ Ասլանյանի հետ մի քանի պատճառով»։
Հարակից հրապարակումներ`
- ՔՊ-ից հեռացված պատգամավորներ Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը կուսակցություն են ստեղծել, «էլի ՔՊ-ականներ կան, որոնք կմիանան» նրանց
- Հակոբ Ասլանյանը հեռացվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից
- Հակոբ Ասլանյանը Մխիթար Հայրապետյանի դպրոցական ուսուցիչն է եղել․ ԲՏԱ նախարարի խոսնակն արձագանքել է
- Ասլանյանը փոշմանե՞լ է
- Հակոբ Ասլանյանը կհեռացվի ՔՊ խմբակցությունից. Թորոսյան
- Հակոբ Ասլանյանը կասեցնում է ՔՊ-ի հետ համագործակցությունը, մանդատը վայր չի դնի