Արևմտյան Հայաստան չի կարող լինել Արմավիրից այն կողմ, այն Արաքս գետի մոտ ավարտվում է․ Փաշինյան
«Իրական Հայաստանի կոնցեպտի մեջ... ուշադիր, նախադասություն, որը, համոզված եմ, աղմուկ է հանելու. երբ որ մենք ասում ենք Արևմտյան Հայաստան, պետք է հասկանանք, որ Արևմտյան Հայաստանը Արմավիրի մարզի արևմտյան հատվածն է, Արագածոտնի մարզի Բաղրամյանի շրջանն է, Թալինի շրջանն է, Մարալիկի տարածաշրջանն է»,- «Ընտանեկան փոդքասթ»-ի ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը։
Ըստ նրա, իրական Հայաստանն իրական տարածաշրջանի մեջ է։
«Ինչպես Արևմտյան Ադրբեջան չի կարող լինել Ղազախից այս կողմ, Արևմտյան Հայաստան էլ չի կարող լինել Արմավիրից այն կողմ։ Արևմտյան Հայաստանն Արաքս գետի մոտ ավարտվում է։
Սա մեր անվտանգության կոնցեպտն է, սրա վրա ենք կառուցում, սա այն բանաձևն է, որը մեզ թույլ է տալու մեր միջավայում ապրել»,- ասել է Փաշինյանը։
Նա նաև նշել է. «Արևմտյան Ադրբեջանը Ղազախի, Աղստաֆայի, Թովուզի, Գետաբեյի, Դաշքեսանի, Քելբաջարի, Լաչինի, Կուբաթլիի, Զանգելանի շրջաններն են։ Դրանից այս կողմ Արևմտյան Ադրբեջան չի եղել, չկա ու չի կարող լինել»։