Ուշագրավ դեպք Երևանում. ծննդաբերությունից հետո կինը «ծննդաբերել է» երեխայի գլխի չափով միամատոզ հանգույց
Ուշագրավ դեպք է տեղի ունեցել Երևանի բժշկական կենտրոններից մեկում։
5-6 ժամ ծննդաբերելուց հետո կնոջ մոտ ծննդաբերական ցավերը վերսկսվել են: «Աստղիկ» ԲԿ-ի Ծննդօգնության և գինեկոլոգիական ծառայության թիմը կատարել է հրատապ գերձայնային հետազոտություն, արդյունքում հայտնաբերվել է երեխայի գլխի չափով մեծ միոմատոզ հանգույց:
Կենտրոնից հայտնում են, որ կինը հղիության ընթացքում հսկվել է, սակայն հանգույցը վտանգ չի ներկայացրել, սակայն ծննդաբերության ընթացքում, երբ արգանդը սկսել է կրճատվել, միոմատոզ հանգույցը սկսել է աճել դեպի արգանդի խոռոչ:
Իրավիճակը բավականին բարդ է եղել, հարց է առաջացել` պահպանել արգանդը, թե հեռացնել: Սակայն ի վերջո ընդունվել է որոշուծ կատարել օրգանպահպանողական վիրահատություն: