Սալոմե Զուրաբիշվիլի. Ես նախագահ եմ և կլինեմ նախագահ
«Ընտրություններ կնշանակվեն, իհարկե, եթե իշխող կուսակցությունը լուծարվի, ինչը նրա անխուսափելի ապագան է, եթե նա ուշքի չգա ու ընտրություններ չնշանակի հիմա։ Կասկած չկա, որ ընտրություններ են նշանակվելու,- 1tv.ge-ի հաղորդմամբ, այս մասին այսօր ճեպազրույցում լրագրողների հարցին ի պատասխան հայտարարել է Վրաստանի նախկին նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։
Բացի այդ, Սալոմե Զուրաբիշվիլին նշել է, որ ինքը կա և կլինի նախագահ։
«Ես նախագահ եմ և նախագահ եմ լինելու: Ինչպիսի՞ն կլինի կուսակցությունների բաշխումն այս ընտրություններում և իմ մասնակցությունը դրան, սա վաղվա հարց է»,- ասել է Սալոմե Զուրաբիշվիլին։
Հարակից հրապարակումներ`
- Սալոմե Զուրաբիշվիլին զրկվել է պետական պաշտպանությունից
- Սալոմե Զուրաբիշվիլին լքեց նախագահական պալատը և Միխեիլ Կավելաշվիլին պաշտոնապես դարձավ Վրաստանի նախագահ
- Սալոմե Զուրաբիշվիլին Օրբելիանիի պալատում կրկին հանդիպել է անցողիկ շեմը հաղթահարած ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչներին
- Սալոմե Զուրաբիշվիլի. Վրաստանում ունենք արտասովոր ռուսական ձմեռ, բայց վրացական գարուն ենք ունենալու
- Սալոմե Զուրաբիշվիլի. Ոչինչ չի եղել, ոչ ոք ոչինչ չի ընտրել
- Սալոմե Զուրաբիշվիլիին պետական պաշտպանություն չի տրամադրվի