Չի բացառվում, որ Վանաձորում էլ քաղաքապետի թեկնածու փրայմերիզով ընտրվի
«Վանաձորում քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելով՝ հաղթահարել ենք Վանաձորում գոյություն ունեցող իրական քաղաքական ճգնաժամը, արդյունքում շահել են բացառապես վանաձորցիները»,- ասուլիսում ասաց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։
Նա նշեց, որ ակնկալում են հնարավորինս շուտ ամբողջական պրոցեսի հանգուցալուծում։
Ինչ վերաբերում է նոր ընտրություններին, նա ասաց. «Դատական կարգով վիճարկված գործընթաց ունենք, դրա հանգուցալուծումը կբերի, այո, հնարավոր նոր ընտրությունների անցկացման»։
Դավիթ Խուդաթյանը նշեց, որ Գյումրիում, Փարաքարում համայնքի ղեկավարի թեկնածուի, ըստ անհրաժշտության ժամանակավոր պաշտոնակատարի հարցը լուծվել է փրայմերիզ անցկացնելով։
«Չենք բացառում, որ այն մասերով, որտեղ կունենանք նոր թեկնածուի հարց, մենք այդտեղ իրականացնենք թեկնածուի ընտրությունը փրայմերիզով»,- ասաց նախարարը։
Հարցին՝ Վանաձորի դեպքում հնարավո՞ր է փրայմերիզի անցկացում, նա պատասխանեց. «Այդ որոշումը կայացնում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը, առնվազն այն բնակավայրերում, որտեղ նոր թեկնածուի ներգրավման հարց կունենանք, այդ բնակավայրերում տրամադրված ենք իրականացնել թեկնածուի ընտրությունը փրայմերիզի միջոցով»։
Մանրամասն՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Մի՛ արհամարեք վանաձորցուն, չունեք այդ իրավունքը. Վահե Դոխոյանը՝ Խուդաթյանին
- Փաշինյանի կողմից Վանաձորի քաղաքապետի պաշտոնակատար նշանակված անձը հայտնի է քրեական անցյալով. «Ազատություն»
- Վանաձորի քաղաքապետի պաշտոնի համար կպայքարի տասը քաղաքական ուժ
- «Ժողովուրդ». Ինչու է Հաշվեքննիչ պալատի տեսադաշտում հայտնվել Վանաձորի քաղաքապետարանը
- «Հրապարակ». Վանաձորի քաղաքապետի պաշտոնի համար իշխանությունը գործող մարզպետից մրցունակ թեկնածու չի գտնում
- Հիմա բոլոր խաղաքարտերն ընդդիմադիր դաշտի ձեռքում են. Արմեն Ռուստամյանը՝ Վանաձորի քաղաքապետի ընտրությունների մասին