Մարզերում տրանսպորտի ուղեվարձը կարող է բարձրանալ
«Հայաստանի բազմաթիվ մարզերում դեռևս ունենք տրանսպորտային միջոցներ, որոնք, անձամբ մեր գնահատմամբ, բավարար վիճակում չեն գտնվում։ Այդպիսի պատկեր է նաև Արմավիրի մարզում»,- ասուլիսում ասաց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։
Նա նշեց, որ մրցութային գործընթացներ կան, հնարավոր է տրանսպորտի գնի որոշակի բարձրացումներ, նաև որոշակի գնիջեցումներ։
«Գները պայմանավորված են հայտերի գնառաջարկով։ Չեմ բացառում գնի անփոփոխ մնալը, գնի որոշակի բարձրացումը, գնի որոշակի իջեցումը»,- ասաց Խուդաթյանը։