Լրիվ կրկես
Ճարտարապետ Արսեն Կարապետյանը իր սոցէջում աանդրադարձ է արել փոխքաղաքապետի երեկվա ասուլիսին, որի ընթացքում, կարելի է ասել՝ քաղաքապետարանի ներկայացուցիչը լրիվ «բրնձեց» տրանսպորտի ու տոմսերի հարցերը։
«էսօր քաղաքապետի ուրախ ու ինքնավստահ ջահել տեղակալը ասուլիսին ասեց, որ իբր այ Բեռլինում ավելի վատ ա, առնելուց 2 ժամ հետո տոմսը փչվում ա, իսկ մեր մոտ 3 երկար օր ուժի մեջ ա։ Եթե ճանաչող կա, ասեք, եթե կայքերից օգտվել չգիտի, կարող է AI-ին հարցնի, ես փորձեցի /վստահ էի, որ տենց չի/։ «Բեռլինի հանրային տրանսպորտի տոմսերը պետք է դակվեն (վավերացվեն) նախքան դրանց օգտագործումը։ Տոմսերը, որոնք դուք գնում եք, կարող եք պահել այնքան ժամանակ, որքան ցանկանում եք, մինչև որոշեք դրանք դակել»։ Իսկ իրա ասած Բեռլինի 2 ժամը մեր 90 րոպեն ա։ Բա որ ասում ա, էն որ բնակիչները տեղյակ չեն փոփոխություններից, ԶԼՄ-ների մեղքն ա, ու անցնում ա։ Լրիվ կրկես»,- խոսակցական ոճով գրել է ճարտարապետը։