Արսեն Բաբայան. Օպերատիվ ծառայողը հայտնեց, որ մենք ձերբակալվել են ապօրինի զենք կրելու կասկածանքով
«Քրեական ոստիկանության օպերատիվ ծառայողը, ով ղեկավարում էր ձերբակալման պրոցեսը, հայտնեց, որ մենք ձերբակալվել են ապօրինի զենք կրելու կասկածանքով»,-տեղեկացրել է իրավապաշտպան, փաստաբան Արսեն Բաբայանը։
Արձագանքելով տեղեկությանը՝ իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է.
« Իրավապաշտպան Արսենին Բաբայանին և ընկերներին տեղեկացրել են, որ ձերբակալում են «ապօրինի զենքի կասկածով»։ Անգամ կարիք չեմ տեսնում կարծիք հայտնել, թե ի՜նչ աստիճան աբսուրդային է այդ «կասկածը»։ Արսենը՝ ու՜ր, «ապօրինի զենքը»՝ ու՜ր»։
Քիչ առաջ նա հայտնել էր, որ Քրեական ոստիկանությունը Հրազդանի կիրճում իրեն ու ընկերներին ձերբակալել է։
«Գնում էինք սնվելու, ճանպարհներս կտրեցին հատուկ նշանակության դիմակավոր տղաները: Մեզ տանում են Քրեական ոստիկանություն»,-տեղեկացրել էր նա։
ՆԳՆ մամուլի խոսնակն առայժմ անպատասխան է ողնում հեռախոսազանգերն ու հարցերը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում