Ձեզ հետ ենք, սիրելի եղբայրներ…Բագրատ Սրբազան
Բաքվում ապօրինի պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության և մյուս գերեվարված հայրենակիցների «դատավարություններից» առաջ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը զորակցության կոչ / հրավերով է հանդես եկել.
«Բաքվում ընթանում են մեր գերեվարված հայրենակիցների «դատավարությունները», առաջիկայում մեկնարկելու են Արցախի պատանդառված ռազմաքաղաքական ղեկավարության և մեր մյուս գերեվարված հայրենակիցների «դատավարությունները»:
Այսու մեր զորակցությունն ենք հայտնում Արցախի պատանդառված ռազմաքաղաքական ղեկավարությանը և մյուս գերեվարված մեր հայրենակիցներին այս վճռական ժամին՝ հասկանալով հանդերձ, որ Բաքվում բռնությամբ կորզված որևէ այսպես կոչված «ցուցմունք» չի կարող հիմք հանդիսանալ մեր կարծիքի փոփոխության և մեր գործողությունների վերանայման համար: Մենք շատ լավ պատկերացնում ենք, թե ինչպիսի՛ պայմաններում են կորզվել բոլոր հնարավոր «ցուցմունքները» և թե ինչ ճնշման տակ են գտնվել ու շարունակում մնալ մեր բոլոր պատանդները:
Մենք միասնական ենք Բաքվի պատանդառած մեր հայրենակիցներին աջակցության հարցում՝ վստահեցնելով, որ մենք նրանց կողքին ենք, և որ Բաքվի որևէ ճնշում չի կարող սասանել ո՛չ մեր աջակցությունը, և ո՛չ էլ Հայաստանի ու հայ ժողովրդի կամքը՝ սեփական պետությանը և սեփական քաղաքացիներին տեր կանգնելու և վերջիններիս Հայրենիք վերադարձնելու համար:
Կոչ եմ անում Հայաստանյան և սփյուռքյան լայն հանրությանը, տարբեր հանրային-քաղաքական կառույցներին և ակտիվ անհատներին, ձեր անվերապահ աջակցությունը հայտնել մեր պատանդառված հայրենակիցներին, ինչպես նաև ի մի բերելու իրենց տեղեկատվական և կազմակերպչական բոլոր միջոցները՝ այս հարցում միասնություն և արդյունավետ ընթացք ապահովելու համար։
Ձեզ հետ ենք, սիրելի եղբայրներ…
Բագրատ արքեպիսկոպոս ԳԱԼՍՏԱՆՅԱՆ
09 հունվարի, 2025թ.»։
Բագրատ արքեպիսկոպոս ԳԱԼՍՏԱՆՅԱՆ
Հարակից հրապարակումներ`
- ԿԽՄԿ ներկայացուցիչները հանդիպել են Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը
- ՈՒՂԻՂ. Բաքվի բանտերում պահվող հայ գերիների ազատ արձակման պահանջով բողոքի ցույց ՄԱԿ գրասենյակի դիմաց
- Մեր պահանջն է՝ թույլ չտա Բաքվի բանտերում գտնվող հայ գերիների խայտառակ դատավարությունները. Ալավերդյանը՝ ՌԴ դեսպանության դիմաց
- Բաքվի բանտերում գտնվող հայ գերիների իրավունքները կոպիտ ձևով ոտնահարված են. Աշոտ Ղուլյան
- Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ում չանդրադարձավ Բաքվի բանտերում պահվող գերիների խնդրին. Գեղամ Ստեփանյան
- Բաքվի բանտերում 23 հայ բանտարկյալներ սպասում են իրենց ճակատագրի որոշմանը. Le Figaro
- Մեր հայրենակիցները Բաքվի բանտերում են մեր թշնամիների հետ այս իշխանության հանցավոր համագործակցության հետևանքով. Բագրատ Սրբազան
- Քաղբանտարկյալներն իշխանության վրա են խարան, իսկ Բաքվի բանտերում նստածները՝ մեր պետության վրա․ Աշոտյան
- Բագրատ Սրբազանն իր զորակցությունը հայտնեց Բաքվի բանտերում գտնվող Արցախի ղեկավարությանը, Հայաստանի քաղբանտարկյալներին
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում