Եթե Ադրբեջանը վստահ է իր իրավական դիրքորոշումների վրա, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում. Եղիշե Կիրակոսյան
«Ես չունեմ Հայաստանի՝ Բաքվին արած առաջարկների մասին տեղեկատվություն, բանակցությունները ԱԳՆ-ն է վարում»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը պատասխանելով հարցին՝ հայտնի է հայ-ադրբեջանական խաղաղության բանակցություններում չհամաձայնեցված երկու կետերից մեկը վերաբերում է իրավանական վեճերին, ի՞նչ առաջարկ է անում Հայաստանը Բաքվին։
Նա չի կարծում է, որ խաղաղության գործընթացին կարող են խանգարել երկու երկրների միջև առկա իրավական վեճերը. «Իմ կարծիքով, իրավական վեճերի իմաստն ինչ-որ տեղ խաղաղության հաստատումն է։ Երբ պետությունները նախաձեռնում են իրավական վեճեր, տարաձայնությունները լուծում են քաղաքակիրթ եղանակով, միջազգային հիմքով նախատեսված ճանապարհով, դա նաև ուժի կիրառումը բացառել, պատերազմը կանխարգելել է նշանակում»։
Հարցին, հնարավո՞ր է Հայաստանն միջազգային ատյաններից հետ կանչի իրավական վեճերը, Եղիշե Կիրակոսյանը պատասխանեց. «Դրա մասին պետք է չշտապել մեկնաբանություն տալ։ Ադրբեջանն էլ Հայաստանի դեմ գործեր ունի, միայն Հայաստանը չի, որ Ադրբեջանի դեմ գործեր ունի։
Հարց է առաջանում, եթե Ադրբեջանը վստահ է իր իրավական դիրքորոշումների վրա, ինչո՞ւ են դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում։ Թողնեմ առանց պատասխան կամ պատասխանն, ինձ թվում է, արդեն պարզ է»։
Հարակից հրապարակումներ`
- Շարունակել սահմանազատման գործընթացը, լուծել պահվող անձանց խնդիրը, լուծարել Մինսկի խումբը... Փաշինյանի առաջարկները
- Եղիշե Կիրակոսյանը չմեկնաբանեց, արդյո՞ք Բաքվի դեմ հայցերի մասով իր ու Փաշինյանի միջև անհամաձայնություն կա
- Եթե ՀՀ-ն հրաժարվում է Ադրբեջանի դեմ միջպետական հայցերից, լեգիտիմացնում է ադրբեջանական «ավարը», խախտումները. Սահակյան
- Միջազգային ատյաններից դատական հայցերը հետ քաշելով՝ ՀՀ իշխանությունը կդառնա ցեղասպանության հանցակից. Գալստյան
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում