7-ժամյա աշխատանքային օրվա անցնելու դեպքում էլ արտաժամյա վճարի իրավանորմի չպահպանման ռիսկը կմնա. Էլեն Մանասերյան
«Մարդկային կապիտալի զարգացման գաղափարը և աշխատաժամանակի ճկունության և աշխատանքային հզորության կատարելագործման պատճառով է նախարարությունը օրենսդրական նախաձեռնությամբ հանդես եկել»,-«Մեդիակենտրոն»-ում հրավիրված ասուլիսում հայտնեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը՝ ներկայացնելով Աշխատանքային օրենսգրքում առաջարկվող փոփոխությունը, որով աշխատաժամանակը 8-ից նվազեցվելու է 7ժսմի։
Փոխնախարարը հայտնեց, թե օրենքի նախագիծը մշակելիս վերցրել են միջազգային փորձը, երբ 150 տարի գործող այդ ժամանակահատվածը շատ պետություններ նվազեցրել են, իսկ Հայաստանում նման ուսումնասիրություն չի իրականացվել։
Ըստ փոխնախարարի, աշխատաժամանակի կրճատումը բերում է արտադրողականության աճին, մարդկային կապիտալի զարգացմանը։
Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանն հայտնեց, թե Արհմիությունները կողմ են առաջարկվող փոփոխությանը, բայց այն ռիսկեր է պարունակում։
«Ի վերջո Հայաստանի հանրապետությունը սահմանադրորեն հռչակված լինելով սոցիալական պետություն, շրջանառության մեջ է դրել մի նախագիծ, որը մարդակենտրոն, աշխատողակենտրոն է և միտված է սոցիալականացմանը»,-ասաց Էլեն Մանասերյանը։
Նա հայտնեց, որ նախագծում տեսնում է ռիսկեր, որը եղել է նաև ներկայում գործող օրենսդրական կարգավորումների պայմաններում։
«Այսօր էլ մենք ունենք 8-ժամյա աշխատանքային գրաֆիկ՝ ֆիքսված աշխատանքային օրենսգրքում, նաև գործատուների կողմից կնքվող աշխատանքային պայմանագրերում, բայց եթե մենք մի լավ մոնիթորինգ անենք ապա կտեսնենք, որ գործատուների կողմից չի պահպանվում այդ աշխատանքային գրաֆիկը»,-հայտնեց Արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահը՝ նկատելով, որ իրականում գործատուները շատ ավելի երկար են աշխատեցնում՝ 8, 12 ժամ։
Նրա խոսքով՝ չի պահպանվում Աշխատանքային օրենսգրքի իրավանորմն արտաժամյա վճարի հետ կապված և այդ խնդիրը վերացնելու համար պետք է վերահսկողական գործառույթներն ուժեղացնել և արհմիություններն ընդլայնվել։
Անդրադառնալով Միջազգային փորձին՝ Մանասերյանը նշեց, որ կա նաև աշխատաժամի կրճատման բացասական փորձ՝ Շվեդիայում։
Նա նշեց, որ աշխատանքային պայմաններն արժանապատիվ չեն և խաթարված է ընտանիքին հատկացվող աշխատաժամանակը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում