Թեյլոր Սվիֆթը՝ 21-րդ դարի ամենահաջողակ արտիստը
Երգչուհի Թեյլոր Սվիֆթը դարձել է 21-րդ դարի ամենահաջողակ կատարողը՝ ըստ երաժշտական Billboard ամսագրի։
Վարկանիշը կազմվել է երկու հիմնական չարթերի կատարման հիման վրա՝ Billboard Hot 100 և Billboard 200: Հաշվարկներն իրականացվել են 2000 թվականից սկսած և ավարտվել 2024 թվականին: Սվիֆթը 14 սկավառակ միանգամից զբաղեցրել է 1-ին տեղը ալբոմների վարկանշային աղյուսակում, ինչը ռեկորդ է կին արտիստի համար: Իսկ արտիստի ստեղծագործություններից 12-ը գլխավորել են Hot 100 հիթ շքերթը:
Վարկանիշի երկրորդ տեղում է ռեփեր Դրեյքը, իսկ լավագույն եռյակը եզրափակել է երգչուհի Ռիհաննան։ Լավագույն 10-յակում են հայտնվել նաև Լեդի Գագան, Բրիթնի Սփիրսը, Քանյե Ուեսթը, Ջասթին Բիբերը, Արիանա Գրանդեն և Ադելը։ Բեյոնսեն, ով 2024 թվականին գլխավորել է Billboard-ի նմանատիպ ցուցակը, յոթերորդն է այս նոր ցուցակում։
Գազետա.ռու-ն գրում է, որ դեռ դեկտեմբերի սկզբին երգչուհի Թեյլոր Սվիֆթի «Eras Tour Book» գիրքը դարձել էր ԱՄՆ-ում 2024 թվականի ամենավաճառվող գիրքը։ Այն վաճառվել էր 814,000 օրինակ թողարկման առաջին շաբաթվա ընթացքում:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում