Թրամփը տեսանյութ է հրապարակել, որտեղ գրենլանդացիները խնդրում են գնել իրենց կղզին
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում տեսանյութ է հրապարակել, որում «գրենլանդիայի բնակիչները» խնդրում են նրան գնել կղզին։
Մինչ այդ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի որդին՝ Դոնալդ Թրամփ-կրտսերը, այցելել էր Գրենլանդիա հոր՝ Վաշինգտոնի համար կղզու սեփականության իրավունքի «բացարձակ անհրաժեշտության» մասին հայտարարությունների ֆոնին։
«Շնորհակալ եմ Գրենլանդիայի անհավանական ժողովրդին իմ որդուն՝ Դոնալդ Թրամփ- կրտսերին և այլ ներկայացուցիչներին այդքան ջերմ ընդունելու համար: Մենք շուտով նորից կտեսնենք ձեզ»,-«ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ՝ հաղորդագրության մեջ գրել է Թրամփը, որին կցված է տեսանյութը։
Տեսանյութում երևում է, թե ինչպես մարդիկ, ովքեր կրում են «Make America Great Again» բեյսբոլի գլխարկները, այո են պատասխանում, երբ հարցնում են, թե արդյոք ցանկանում են, որ Թրամփը գնի Գրենլանդիան: Նկարահանվածներից մեկը հույս է հայտնել, որ եթե Միացյալ Նահանգները ձեռք բերի կղզին, տեղական կրթությունն ու առողջապահությունը կբարելավվի։
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հունվարի 7-ին ասել էր, թե Գրենլանդիան պետք է լինի Միացյալ Նահանգների մաս՝ ընդգծելով նրա ռազմավարական նշանակությունը ազգային անվտանգության և «ազատ աշխարհի» պաշտպանության համար, այդ թվում՝ Չինաստանից և Ռուսաստանից»։
Գրենլանդիայի վարչապետ Մութե Էգեդեն, իր հերթին, ասել էր, թե կղզին չի վաճառվում և երբեք չի վաճառվի։
Թրամփը հրաժարվել է խոստանալ, որ ռազմական ուժ չկիրառի Գրենլանդիայի նկատմամբ վերահսկողություն հաստատելու համար։
2024 թվականի դեկտեմբերի վերջին Թրամփը Միացյալ Նահանգների համար «բացարձակ անհրաժեշտություն» անվանեց Գրենլանդիայի սեփականությունը՝ մեկնաբանելով Շվեդիայում ԱՄՆ նախկին դեսպանին և ձեռնարկատեր Քեն Հովերին Դանիայում ԱՄՆ նոր դեսպան նշանակելու իր որոշումը:
Գրենլանդիան Դանիայի գաղութ էր մինչև 1953 թվականը։ Այն մնում է թագավորության մաս, սակայն 2009 թվականին ձեռք է բերել ինքնավարություն՝ իրեն կառավարելու և ներքին քաղաքականության մեջ ինքնուրույն ընտրություն կատարելու ունակությամբ։ 2019-ին լրատվամիջոցներում մի շարք հաղորդումներ հայտնվեցին այն մասին, որ Թրամփը մտադրված է գնել Գրենլանդիան:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում