Խնդիրները հնարավոր կլինի հեշտությամբ լուծել և ընդհանրապես հարաբերությունները լավ կլինեն. Հակոբ Սիմիդյանը՝ Ադրբեջանի հետ բնապահպանական հարցերի մասին
«Հարևանների հետ բնապահպանական խնդիրների բացերը կան, միայն Հայաստանի դեպքը չէ և դրանք հնարավոր կլինի հեշտությամբ և առանց հավելյալ պրոբլեմ առաջացնելու լուծել, նաև ընդհանրապես հարաբերությունները լավ կլինեն»,-ասուլիսում հայտնեց Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը։
Նախարարը նման ձևով արձագանքեց լրագրողի հարցին, ըստ որի՝ Կենսաբազմազանության մասին կոնվենցիայով ստանձնած պատրավորություններով Հայաստանը պետք է բնապահպանական ծրագրեր իրականացնի և պահպանի իր հարուստ բուսական և կենդանական աշխարհը, բայց Հայաստանի հատուկ պահպավող տարածները Ադրբեջանի ռազմական ագրեսիայից հետո նրանց վերահսկողության և դիտարկման տակ անցնելու հետևանքով փաստացի չենք կարողանում պարտավորություններն իրականացնել, օրինակ շիջել օկուպացված Ջերմուկի, Շիկահողի արգելավայրերի անտառային հրդեհները։
Լրագրողը հիշեցրեց, որ ադրբեջանն օկուպացրել է Սոսու պուրակի, Ջերմուկի ջրաբանական արգելոցների, Սև լճի տարածքները։
Սիմիդյանը հայտարարեց, թե համաժողովին Հայաստանը կներկայացնի բնապահնպանական այն ձեռքբերումները, որոնք արձանագրել է և եթե որևէ փորձ ունի, ապա նաև դա կներկայացնի բնապահնպանական հանրությանը։
Լրագրողը կրկնեց հարցը, թե 2026 թվականին Հայաստանում նախատեսվող Կենսաբազմազանության պահպանման COP 17-ի գագաթնաժողովում ինչ պետք է անի նախարարությունը, որպեսզի միջազգային հանրության ուշադրությունը սևեռվի դրա վրա։
Սիմիդյանն ընդունեց, որ ադրբեջանի հետ պատերազմի ժամանակ խնդիրներ եղել են, նաև՝ բնապահպանական առումով։
Նա նշեց, որ համապատասխան կոնվենցիայի շրջանակներում խնդիրները պարբերաբար բարձրացնում են և չեն սպասում 2026 թվականի COP 17-ին, բայց խոստացավ, որ դրա շրջանակներում էլ կբարձրաձայնեն։
Հարակից հրապարակումներ`
- «Ժողովուրդ». ՔՊ-ի թիրախում նախարարներ Անահիտ Ավանեսյանն ու Հակոբ Սիմիդյանն են
- «Ժողովուրդ». Սիմիդյանի նախարարությունը չի կարողացել ապահովել Սևանա լճի հետ կապված աշխատանքների կազմակերպումը
- Սիմիդյանի տեղակալին ազատել են պաշտոնից
- Սիմիդյանը չի պատրաստվում մեկնել Լոնդոն. Հերքում
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում