Մենք պետք է հանձնվենք, ջարդվենք և փախնենք, այսպիսի խնդիր է Փաշինյանի առաջ դրված. Հայկ Նահապետյան
Հայաստանի փորձագիտական շրջանակներում կարծում են, որ Նիկոլ Փաշինյանը համարժեք չարձագանքեց Ալիևի սպառնալիքներին։ Ինչպես կարելի է հակազդել Բաքվի առաջնորդի հոխորտանքներին՝ հատկապես, երբ նրա թիկունքում կանգնած է Էրդողանը։ Վերոնշյալ հարցի շուրջ «Panorama-հարցազրույցների» տաղավարում իր կարծիքը հայտնեց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը։
Հարցազրույցում հնչեցված հիմնական թեզերի երկրորդ մասը՝ ստորև.
▪Փաշինյանն ամեն ինչ անում է, որպեսզի Ալիևի համար դյուրինացնի մեր երկրի տարածքները օկուպացնելը։ Այդ առումով Փաշինյանը լավագույն թեկնածուն է, որը հլու-հնազանդ կատարելու է Ալիևի պահանջները։
▪ՀՀ իշխանությունների առաջ Ադրբեջանի ռազմական ագրեսիային դիմագրավելու խնդիր դրված չէ, Այստեղ ՆԱՏՕ-ն խնդիր է դրել և հիմա այն կյանքի են կոչում Հայաստանում գտնվող իրենց հրահանգիչների՝ ռազմական ուսումնական հաստատություններում և զորամասերում մեր սպայական կազմին ՆԱՏՕ-ի զինտեխնիկային սովորեցնելով։ Որովհետև Հայաստանը պետք է այնքանով ունենա բանակ, որքանով ծառայի Թուրքիայի զորաբանակի կազմում մեր երկու ռազմավարական դաշնակից և գործընկեր՝ Ռուսաստանի և Իրանի դեմ ռազմական ագրեսիայի ժամանակ։
▪Ինչո՞ւ է Ադրբեջանը 44-օրյա պատերազմից հետո ամեն տարի 10-ից ավել մեծ զորավարժություններ անում։ Ներքին զորավարժությունների թվաքանակը չեմ ասում, սրանք այն զորավարժություններն են, որոնք արվում այլ երկրների զորաբանակների հետ։
▪Իսկ ինչու Հայաստանը զորավարժություն չի իրականացնում, այս ընթացքում 0 զորավարժություն է եղել մեր մոտ։ Որովհետեև եթե ուզում ես երկիրը մարտունակ վիճակի բերես՝ զինվել, զորքերի ներդաշնակում, մարտունակության, բարոյահոգեբանական վիկճակի բարձրացում, այդ բոլորը զորավարժարանում են անում։ Բա ինչու Հայաստանում չեն անում։ Որովհետև խնդիր դրված չէ, որ երբ Ադրբեջանը մեր վրա հարձակվի, մենք դիմագրավենք,մի հատ էլ պաշտպանվենք, մենք պետք է հանձնվենք, ջարդվենք և փախնենք։ Այսպիսի խնդիր է Փաշինյանի առաջ դրված և նա փայլուն կերպով այն անում է։
▪Ալիևի բոլոր պահանջները կարելի է մեկ քայլով չեզոքացնել։ Առաջին՝նրա որևէ պահանջ չի մտնում նոյեմբերի 9-ի և դրան հաջորդող մյուս եռակողմ փաստաթղթերի մեջ, որտեղ կան կողմերի ստորագրությունները։ Երկրորդ՝ Ռուսաստանը վերականգնում է իր միջնորդական առաքելությունը և մենք վերականգնում ենք ՀԱՊԿ-ի հետ կասեցված հարաբերությունները։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ կից տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Բոլոր տվյալները հուշում են, որ Ալիևի և Փաշինյանի ելույթները համաձայնեցված էին. Արմեն Այվազյան
- Իրական ֆшշիստшկան գաղափարախոսության կրողները մի կողմից Էրդողանն է, մյուս կողմից՝ Ալիևը. Հայկ Նահապետյան
- Ալիևի հայտարարությունից հետո Փաշինյանը կարող է հիշել ՀԱՊԿ-ը, կամ դիմել ԵՄ-ին
- Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարը հանդիպել է Ալիևին, այնուհետև կայցելի Հայաստան
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում