Արդյոք Հայկ Ղալումյանի և Հայկ Սարգսյանի միջև քաշքշոց է եղել. Սիմիդյանը՝ միջադեպի մասին
«Միջադեպ ուղղակի չի եղել, քննարկման ժամանակ տասնյակ մարդիկ են եղել։ Կարող է հանդիպումից հետո երկու գործընկեր ուղղակի խոսել են։ Որևէ քաշքշուկի ականատես չեմ եղել, մասնավորապես, Հայկ Ղալումյանի և Հայկ Սարգսյանի միջև»,- ասուլիում ասաց շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը՝ պատասխանելով հարցին, որ երեկ ArmLur.am–ը գրել էր՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանն ու Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը ՔՊ նախաձեռնող խմբի փակ նիստին միմյանց հարվածներ են հասցրել հենց Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ։
Ըստ նրա, միգուցե որևէ խոսակցություն է եղել, մարդիկ կողքից տեսել են, այլ տպավորություն են ստացել:
«Չի եղել որևէ քաշքշուկ։ Քննարկում է եղել և ոչ միայն երեկ, դեկտեմբերին էլ է եղել: Երեկվա քննարկումը շարունակություն է եղել, կուսակցությունը քննարկել է անտառների, անտառների խնդիրները, անտառների, անտառահատումների խնդիրները և որևէ արտառոց բան չկա»,– ասաց Հ.Սիմիդյանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում