Մարության. Հիմա արդեն երկրորդ անգամ նույն հարցը տալիս եմ Փաշինյանին
Երևանի նախկին քաղաքապետ, հումորիստ, դերասան Հայկ Մարությանը տրանսպորտի թանկացման վերաբերյալ ակնկալում է լսել Նիկոլ Փաշինյանի կարծիքը։
«Սիրելի հայրենակիցներ, եթե հիշում եք, Տիգրան Ավինյանի հետ բանավեճի ժամանակ ես նրան երեք անգամ հարցրեցի՝ ի՞նչ է մտածում Նիկոլ Փաշինյանը տարնսպորտի թանկացումների մասին։ Հարցերս անպատասխան մնացին։
Հիմա, արդեն երկրորդ անգամ նույն հարցը տալիս եմ կառավարության ղեկավարիին։ Ես բացառում եմ, որ Փաշինյանը մայրաքաղաqի տրանսպորտի կտրուկ թանկացման վերաբերյալ կարծիք չունենա եւ հուսով եմ, նա կամք կգտնի իր մեջ՝ ձվածեղի ու հեծանիվի արանքում պատասխանելու այս կարևոր հարցին»,-գրել է Մարությանն իր էջում ու հրապարակել Փաշինյանին ուղղված հարցերը։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում