Պեսկով. Պուտինը պատրաստ է առանց պայմանների հանդիպել Թրամփին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է առանց որևէ պայմանի հանդիպել ԱՄՆ նոր առաջնորդ Դոնալդ Թրամփի հետ։ Նման շփումների կազմակերպումը պահանջում է Վաշինգտոնի ցանկություն և քաղաքական կամք։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, ճեպազրույցում ասել է է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Պուտինի հետ հանդիպելու պլանների մասին Թրամփի հայտարարությունների վերաբերյալ։
«Նախագահ Պուտինը բազմիցս հայտարարել է, որ բաց է միջազգային առաջնորդների, այդ թվում՝ ԱՄՆ նախագահի և Դոնալդ Թրամփի հետ շփումների համար։ Դրա համար ոչ մի պայման չի պահանջվում: Պահանջվում է երկխոսության մեջ մտնելու և առկա խնդիրները երկխոսության միջոցով լուծելու փոխադարձ ցանկություն և քաղաքական կամք»,- ասել է նա։
Թրամփը ավելի վաղ ասել էր, որ կցանկանար հանդիպել Պուտինի հետ իր նախագահության առաջին վեց ամիսներին և պատրաստ է նման շփումների։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում