Փաշինյանի նախկին խորհրդական. Նիկոլ Փաշինյանը տեղյակ չէ, թե ինչ է կատարվում երկրում
«Նիկոլ Փաշինյանը գլուխ է գովում, որ հունվարի 1-6-ը օդային ճանապարհով Հայաստան է եկել 20% ավել մարդ, քան անցած տարի։ Սա տիպիկ օրինակ է, թե ինչպես Նիկոլ Փաշինյանը տեղյակ չէ, թե ինչ է կատարվում երկրում»,-երեկ կառավարության նիստում Փաշինյանի հնչեցրած հայտարարությանն այսպես է արձագանքել տնտեսագետ, Նիկոլ Փաշինյանի նախկին խորհրդական Մեսրոպ Առաքելյանը։
Նա մանրամասնել է՝ հայաստանցիների մի մասը Նոր տարին դիմավորում է արտերկրում՝ գնալով Հայաստանից դեկտեմբերի վերջին օրերին և վերադառնով հունվարի առաջին օրերին։
«Այսինքն, այս տարի ավելի շատ մարդ է Նոր տարին անցկացրել Հայաստանից դուրս»,-նշել է նա։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում