Քաղաքական մուրացկանությամբ խաղաղության չեն հասնում. Շարմազանով
«Ուղիղ 2 տարի առաջ,2023-ի հունվարի 10–ին Ալիեւն ասել է,որ «Մինսկի խմբի համաձայն Քելբաջարի ու Լաչինի շրջանները մնալու էին հայերին»։ Մտա՞վ ուղեղներդ»,-գրել է ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ արձագան քելով Փաշինյանի ու Միրզոյանի հայտարարություններին։
Շարունակելով խոսքը՝ նա նշում է.
«Ասում եմ՝ Սերժ Սարգսյան-Էդվարդ Նալբանդյան տանդեմը հասել էր նրան, որ ոչ միայն Շուշին, Հադրութը, Ասկերանն ու Մարտակերտը, Մարտունին, Ճարտարն ու Ստեփանակերտն էին մնալու հայերին, այլ նույնիսկ Լաչինն ու Քելբաջարը։
Նիկոլին ու իր ԱԳՆ- ին էլ ասեք, որ սա է եղել հայանպաստ բանակցությունը, ոչ թե ձեր բանակցածը՝ ամեն ինչ հանձելը թշնամուն։
Քաղաքական մուրացկանությամբ խաղաղության չեն հասնում»։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում