Հրդեհի գոտում գտնվող Գլենդելում օդն ավելի մաքուր է քան Երևանում. Քրիստինա Վարդանյան
Երևանի ավագանու անդամ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Քրիստինա Վարդանյանը ֆեյսբուքի իր էջում հրապարակել է այս պահին հրդեհի գոտում գտնվող Գլենդելի և Երևանի օդում փոշու պարունակության չափը, որից երևում է, որ Հայաստանի մայրաքաղաքում ավելի վատ է վիճակը։
«Ձմեռն է մեղավոր, ամառը ամենն ընտիր էր»… Ապրեք, որ չլսեցիք միջազգային փորձագետներին ու տասնյակ փողոցներում հատեցիք սաղարթախիտ ծառերը։ «Սրտացավության» պորթքում… Ավագանու նիստերին, հարյուրավոր հարցազրույցների ընթացքում խոսում էինք սպասվող աղետի մասին… Շահեր, շահեր… Տաս օր առաջ, մեզ հակադարձում էին, թե սարքերը արժանահավատ չեն (հատուկ քաղաքապետարանի հղումն եմ տեղադրում)։
Հիմա հանկարծ, ժողով սկսվեց, թե օդային ավազանում խնդիր կա, պիտի զբաղվենք մեր մասնագետներով… Հիմա ո՞վ է քաղաքական դիվիդենտ հավաքում… Քաղաքապետարանն ասում էր. «Փոշու գերազանցման 22-30 ՍԹԽ-ն է վտանգավոր…»։ Ամենը էջիս կա… Շարունակեք ԴԻԼԵՏԱՆՏԻԶՄԸ ՈՒ ՁԵՐ աննախադեպ արդյունքների ԳՈՎՔԸ…»,-գրում է Վարդանյանը
Հարակից հրապարակումներ`
- Երևանում օդում փոշու քանակությունը նոյեմբերին սահմանային թուլատրելին գերազանցել են 1.8 անգամ, իսկ դեկտեմբերին՝ 3.4 անգամ։ Սիրարփի Հայկազյան
- Ինչո՞ւ է Երևանի օդում փոշու պարունակությունն աճել. Պարզաբանում է քաղաքապետարանը
- Կենտրոնում ամբողջ շաբաթվա ընթացքում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում