WSJ. Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Կատարը պայքարում են Սիրիայի նոր իշխանությունների վրա ազդեցության համար
Բաշար ալ-Ասադի իշխանության տապալումից ի վեր Սիրիան վերածվել է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Կատարի քաղաքական պայքարի ասպարեզի։ Այս կարծիքն է արտահայտված The Wall Street Journal-ում (WSJ) հրապարակված հոդվածում։
Ermenihaber-ի փոխանցմամբ՝ հիշյալ երկրները Սիրիայի նոր վարչակազմին առաջարկել են ֆինանսական և տեխնիկական աջակցություն քաղաքացիական ենթակառուցվածքների վերականգնման և էլեկտրաէներգիայի մատակարարման համար: Հորդանանը և Արաբական Միացյալ Էմիրությունները նույնպես ծրագրում են օգնել Սիրիային։
Պարբերականի կողմից հարցված վերլուծաբանների կարծիքով՝ արաբական միապետությունները, Դամասկոսին օգնություն տրամադրելով, ցանկանում են նվազագույնի հասցնել Սիրիայում նոր իսլամիստական շարժումների առաջացման և ահաբեկչական խմբավորումների ակտիվացման ռիսկերը, ինչպիսիք են «Ալ-Կաիդան», «Իսլամական պետություն» և «Մուսուլման եղբայրներ» կառույցները:
«Սաուդյան Արաբիայի նպատակն է հակակշռել Թուրքիայի զգալի ազդեցությունը նոր Սիրիայում»,- գրում է թերթը՝ մեջբերելով Լոնդոնի տնտեսագիտության և քաղաքական գիտությունների դպրոցի պրոֆեսոր Ֆավազ Գերգեսի խոսքերը։
Ինչպես նշվում է հրապարակման մեջ. «Էր-Ռիադը, որը պարտվել է Թեհրանին Իրաքում ազդեցության համար մղված պայքարում, օգտագործում է մարդասիրական օգնությունը Սիրիային՝ որպես այնտեղ Անկարային հակազդելու միջոց»:
Հոդվածի համաձայն՝ «Սաուդյան Արաբիայի թագավորության մրցակցությունը Թուրքիայի հետ իր արմատներն ունի ինչպես Օսմանյան կայսրության, այնպես էլ արդի շրջանում:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում