Ռուսաստանը ԵՄ-ին Հայաստանի անդամակցության շուրջ քննարկումների մեկնարկը դիտարկում է որպես ԵԱՏՄ-ից երկրի դուրս գալու սկիզբ. Օվերչուկ
ԵԱՏՄ-ից դուրս գալը սպառնում է Հայաստանին գների աճով, արտահանման նվազմամբ և հայաթափմամբ՝ ԵՄ-ի հետ, ենթադրյալ, առանց վիզայի ռեժիմի հետևանքով։ RBC-ն գրում է, որ նման կարծիք է հայտնել Օվերչուկը։ ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելու մասին օրինագիծն ուղարկվել է խորհրդարան
Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) հետ հարաբերությունների փակումը Հայաստանին սպառնում է սննդամթերքի և էներգիայի գների աճով, ինչպես նաև արտահանման 70-80%-ով կրճատումով։ Եվրամիություն (ԵՄ) միանալու Երևանի ցանկությունը համեմատելի է «Տիտանիկ»-ի համար տոմս գնելու հետ»,-հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
«ԵԱՏՄ-ն և ԵՄ-ն անհամատեղելի են։ Երկու միություններն էլ ենթադրում են մաքսային սահմանների բացակայություն և ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժ»,- ասել է նա։
Ռուսաստանը ԵՄ-ին Հայաստանի անդամակցության շուրջ քննարկումների մեկնարկը դիտարկում է որպես ԵԱՏՄ-ից երկրի դուրս գալու սկիզբ։
Նրա խոսքով, եթե Երևանը որոշի «սահմանափակել հարաբերությունները ԵԱՏՄ-ի հետ», ապա, ամենայն հավանականությամբ, կստանա առանց վիզայի ռեժիմ ԵՄ-ի հետ, հայաթափում, էներգակիրների և պարենային ապրանքների գների աճ, արտահանման 70-80%-ով կրճատում և երկրի բնակչությունը կկորցնի եկամուտներն ու աշխատատեղերը։
«ԵԱՏՄ-ին անդամակցությունը արտոնություն է, մինչդեռ ԵՄ-ին անդամակցելը համեմատելի է «Տիտանիկ»-ի տոմս գնելու հետ՝ դաշինքում առկա տնտեսական և սոցիալական խնդիրների պատճառով»,-կարծում է ՌԴ փոխվարչապետը։ Նա նաև կասկածի տակ դրեց օրինագծի հեղինակների ազնվությունը Հայաստանի և ԵԱՏՄ այլ երկրների բնակիչների նկատմամբ՝ Միության անդամակցությունը դադարեցնելու մասին կետի բացակայության պատճառով։
Հարակից հրապարակումներ`
- ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ Փաշինյանը քննարկել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը
- Սա ավիացիոն ոլորտում մեր բարեփոխումների արդյունք է. Փաշինյանը՝ դեպի ԵՄ ՀՀ քաղաքացիների արտահոսքի բազմապատկման մասին
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում