Թալանել են լրագրող Լիա Սարգսյանի տունը
Թալանել են «Հրապարակ» օրաթերթի լրագրող Լիա Սարգսյանի տունը։ Ֆեյսբուքյան իր էջում լրագրողը գրել է.
«Թալանել են տունս, գողացել ոսկեղեն, թանկարժեք իրեր։
Այսօր քույրս բացել է մեր տան դուռն ու տեսել, որ տունը տակնուվրա է արված: Գողը կամ գողերը թալանել են տունս, նախնական տվյալներով գողացել ոսկեղենը, գումար, թանկարժեք ժամացույցներ, թանկարժեք խմիչքներ և այլն:
Ես այս պահին գտնվում եմ Լոնդոնում, տանը փաստացի արդեն 2 շաբաթ է մարդ չի ապրում: Դիմել եմ իրավապահ մարմիններին: Ոստիկանները հիմա մեր տանն են:
Հայաստանում ապրելն արդեն վտանգավոր է բոլոր իմաստներով: Չեմ ուզում պատկերացնել, թե ինչ վիճակում կլիներ, կամ ինչ կանեին տարեց մորս, եթե նա տանը լիներ»։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում