«Ժողովուրդ». Ովքեր ներկա չեն եղել Ալեն Սիմոնյանի ծննդյան խնջույքին
«Ժողովուրդ» թերթը գրում է.
««Ժողովուրդ» օրաթերթը հայտնել էր, որ իշխանական էլիտան հունվարի 5-ին մեծ շուքով նշել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ծննունդը: Խնջույքին ներկա են եղել նաև Նիկոլ Փաշինյանն ու կինը՝ Աննա Հակոբյանը, ինչպես նաև ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը, արտգործնախարար Արարատ Միրզոյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը և ՔՊ խմբակցության պատգամավորները:
«Ժողովուրդ» օրաթերթին պատմեցին, որ խնջույքը շատ ճոխ ու թեժ է անցել, ՔՊ-ականները մինչև ուշ գիշեր քեֆ են արել: Միայն Նիկոլ Փաշինյանն է պասիվ եղել՝ հավանաբար աչքի չընկնելու համար, ու շուտ է լքել թիմակիցներին:
Տեղեկացանք նաև, որ Ալեն Սիմոնյանի «ոխերիմ թիմակից» Անդրանիկ Քոչարյանը ու նրա մտերիմները՝ Արփինե Դավոյանը և Լուսինե Բադալյանը, չեն եղել Ալեն Սիմոնյանի խնջույքին: Այն, որ Սիմոնյանի ու Քոչարյանի ջրերը վաղուց նույն առվով չեն հոսում, գաղտնիք չէ:Կարկառուն երկու ՔՊ-ականներն իրար ատում են ու դա չեն էլ թաքցնում՝ հաճախ հրապարակավ խայթելով միմյանց:
Փաստորեն, նրանց հարաբերություններն այնքան լարված են, որ լարվածությունն անձնական դաշտ է տեղափոխվել:
«Ժողովուրդ» օրաթերթին ՔՊ-ականները պատմեցին, որ Անդրանիկ Քոչարյանը, Ալեն Սիմոնյանի մասին խոսելիս, անունը տալու փոխարեն ասում է՝ «Մածիկ-մուծիկ»:
Այդպես է գրանցված Սիմոնյանի կինը սոցցանցերում»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանը որոշել է օրհներգի տեղերը փոխել իր ճաշակով, ու արդեն օրենքը խախտել են. Մանուկյան