Հիմա քաղաքական հայտ ներկայացնողների ճնշող մեծամասնությունը պարտված է բարոյական հարթության մեջ. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է.
«Առաջնորդը միշտ ամենաշատն ու ամենաթանկն է դնում զոհասեղանին։
Նույն կերպ և առաջնորդության թեկնածուն պետք է ամենաշատն ու ամենաթանկը դնի զոհասեղանին, ամենամեծ ռիսկը կրի, որի արդյունքում էլ կարող է հավակնել առաջնորդության։
2020 թվականն այն ժամանակն էր, երբ պետք էր զոհասեղանին դնել ամեն ինչ, առանց փառքի ակնկալիքի։ Իսկ դրանից հետո բարոյական հարթության վրա յուրաքանչյուր առաջնորդության թեկնածու պետք է պատասխան տա` ի՞նքն է ավելի արժանի, թե՞ կյանքի ու մահվան կռվով երկրի մարմինը պահողը։
Եթե դու ինքդ չես զոհաբերել, ապա կպարտվես այդ կռվում։
Հիմա քաղաքական հայտ ներկայացնողների ճնշող մեծամասնությունը պարտված է բարոյական հարթության մեջ, որովհետև ճակատագրական պահին «թիկունքային աշխատանք» էր կատարում (լավագույն դեպքում), կամ համարում էր որ Հայրենիքի պաշտպանությունը դա բանակի գործն է, կամ համարում էր, որ դա ի‘ր կռիվը չէ, կռիվը ծախած էր ու ինքը հո հիմար չէ՞ր որ գնար կռվելու, կամ որ ավելի վատ է` հայտարարում էր, թե իշխանությունները չեն թողնում որ գնա «հերոսություններ» անի:
Իշխանության համար կռվում այս մարդիկ պարտված են, որովհետև բարոյապես կորցրել են հաղթելու իրավունքը»։
Հարակից հրապարակումներ`
- Էդքան մտավոր գիգանտներ ունենաս ու քո սեփական պետության մեջ մենակ տգետներից ու որկրամոլներից կազմված կառավարիչներ ունենա՞ս. Արա Պողոսյան
- ճգնաժամային վիճակներում հաջողում են առավելապես ոչ-բլոկային քաղաքականություն վարող երկրները. Արա Պողոսյան
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում