Ա. Բաբայանն ընկերների հետ եղել են երկու մեքենայով, որոնցից մեկը պատկանում է Վանեցյանին. Փաստինֆո
Իրավապաշտպան, փաստաբան Արսեն Բաբայանն իր ընկերների հետ ձերբակալվելու ժամանակ եղել են երկու մեքենայով, որոնցից մեկը պատկանում է ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանին։ Այս մասին գրում է «Փաստինֆո»-ն՝ վկայակոչելով իր տեղեկությունները։
Արթուր Վանեցյանը ավտոմեքենայում չի եղել, իսկ Բաբայանն ու մյուսները ընթանալիս են եղել դեպի Հալաբյան փողոց սնվելու։
«Արթուր Վանեցյանի մեքենայի վրա կազմակերպված ոստիկանական օպերացիան կարելի է գնահատել որպես նրա դեմ ուղղված քայլ։ Ըստ ամենայնի՝ Նիկոլ Փաշինյանը նորից սկսել է քաղաքական հետապնդումները բոլոր այն անձանց նկատմամբ, որոնք շատ բան գիտեն իր քայլերի մասին։
Հիշեցնենք, որ տարին սկսվեց գեներալ Տիրան Խաչատրյանի ձերբակալությամբ, որը պատերազմի ժամանակ զբաղեցրել է ԶՈՒ ԳՇ պետի տեղակալը ու թերեւս քաջածանոթ է Փաշինյանի բոլոր հրահանգներին՝ թե պաշտոնական, թե ոչ պաշտոնական, իսկ Արթուր Վանեցյանն էլ զբաղեցրել է ԱԱԾ տնօրենի պաշտոնը՝ Փաշինյանի իշխանության գալուց հետո։
Ընդ որում, Ա. Վանեցյանի դեկտեմբերին տեղի ունեցած հարցազրույցը, որտեղ հետաքրքիր բացահայտումներ էր արել, մեծ արձագանք էր գտել հանրության շրջանում, ինչն էլ երեւի թե անհանգստացրել է Փաշինյանին։
Իսկ թե ինչու են իշխանությունները տարվա մեկնարկը տվել «մասկի շոուներով»՝ պարզ չէ, գուցե վկայում է անվտանգային նոր մարտահրավերների և վտանգների մասին»,-գրում է աղբյուրը։
Հիշեցնենք, որ այսօր աշխատանքային օրվա ավարտին փաստաբան Արսեն Բաբայանը հայտարարեց, որ իրեն ու ընկերներին քրեական ոստիկանությունը ձերբակալել է ու տեղափոխումէ ոստիկանություն։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նրանց ոստիկանություն են տեղափոխում ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով։
Արսեն Բաբայանն ազատ է արձակվել, իսկ նրա ընկերները ձերբակալվել են։ Բաբայանը որպես փաստաբան իրականացնում է իր ընկերների իրավունքների պաշտպանությունը:
Հարակից հրապարակումներ`
- Ոստիկանությունն ինձ փաստացի ազատ արձակեց. Բաբայան
- Արսեն Բաբայանը ձերբակալված չէ. Ոստիկանության պարզաբանումը
- Արսեն Բաբայան. Օպերատիվ ծառայողը հայտնեց, որ մենք ձերբակալվել են ապօրինի զենք կրելու կասկածանքով
- Գաղտնալսման գործով Սասուն Խաչատրյանն ասել է՝ հեռախոսս կորցրել եմ. Վանեցյանը մանրամասներ է պատմել
- Արթուր Վանեցյան. Այս իշխանությունը մեր ժողովրդից շատ բան է գողացել։ Հիմա էլ ցանկանում է գողանալ մեր օրը
- Փաշինյանը նոր շոո՞ւ է մտադիր բեմադրել. Օրակարգում Արթուր Վանեցյանն է
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում