«Փաշինյանի ներքաղաքական նախագիծ» կամ «ամբոխահաճ քայլ». ինչպես է Հայաստանն արձագանքել ԵՄ-ին անդամակցումը. DW
ԵՄ-ին անդամակցելու Երևանի կառավարության որոշումը երկրում տարաբնույթ արձագանքներ է առաջացրել, իսկ Ռուսաստանում՝ սուր։ Եվրոպական ինտեգրման կողմնակիցները տոնում են հաջողությունը, սակայն քննադատներն այն համարում են ընդամենը «քաղաքականապես շահավետ նախագիծ» իշխանությունների համար։
Իսկ Ռուսաստանը, Հայաստանի այս քայլը համեմատելով «Տիտանիկ»-ի տոմս գնելու հետ, զգուշացնում է տնտեսական լուրջ հետևանքների մասին՝ սկսած սննդամթերքի և էներգակիրների գների թանկացումից մինչև արտահանման 70-80 % կրճատում։
«Փաշինյանի ժողովրդականությունը բնակչության շրջանում նվազում է, ըստ տարբեր սոցհարցումների՝ տատանվում է 10-15 %-ի սահմաններում, այն իրավիճակում, երբ Ադրբեջանի հետ բանակցությունները հաջողություն չեն բերում, տնտեսությունը անկում է ապրում, Փաշինյանը պետք է գոնե որոշակի առաջընթաց ցույց տա։ Ռուսաստանի հետ հարաբերությունները փչացած են, «հետևաբար ցույց են տալիս, որ Եվրոպայի հետ ամեն ինչ պարզապես կատարյալ է»,-DW-ին տված հարցազրույցում ասաց ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
Խորհրդարանում քաղաքական իրավիճակը բարենպաստ է զարգանում օրինագծի ընդունման համար։ Փաշինյանի կուսակցությունն ունի սահմանադրական մեծամասնություն, ինչը թույլ է տալիս ընդունել ցանկացած օրենսդրական նախաձեռնություն։ Փորձագետներն իրենց գնահատականում միակարծիք են՝ օրինագիծն անպայման կհաստատվի։
«Բնակչության շրջանում ԵՄ-ին անդամակցության աջակցությունը, թեև ոչ ամբողջական, բայց միանգամայն բավարար է նման գործողություններ իրականացնելու, նաև՝ ռեզերվով»,- կարծում է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը։
Հայաստանում, Ռուսաստանում և Իրանում արձագանքների մասին ավելի մանրամասն կարդացեք DW-ում.
Հարակից հրապարակումներ`
- ԵՄ-ում առաջարկում են երկարաձգել ՀՀ-ում Եվրամիության դիտորդական առաքելության տեղակայումը. «Ազատություն»
- Ռուսաստանը ԵՄ-ին Հայաստանի անդամակցության շուրջ քննարկումների մեկնարկը դիտարկում է որպես ԵԱՏՄ-ից երկրի դուրս գալու սկիզբ. Օվերչուկ
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում