Սա ուղղակի այլանդակություն է․ Մելիքյանը՝ ապօրինի զենքի կասկածանքով ձերբակալությունների մասին
Արսեն Բաբայանին բաժին հասցնելուն պես տեղեկացրել են, որ ապօրինի զենքի կասկածանքով այլևս ձերբակալված չէ։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։
«Որքան հասկանում եմ հիմա Արսերնը մնացել է բաժնում իր հետ ձերբակալված և ազատ չարձակված քաղաքացիներին որպես փաստաբան իրավաբանական օգնություն տրամադրելու համար»,- ասաց Մելիքյանը՝ շարունակելով․
«Մի քանի օր առաջ էլ, մատից հոտ քաշելով լուր տարածվեց, թե ԱՄՆ-ի հետ ռազմավարական համաձայնագիր են կնքում,բայց ԱՄՆ-ում տե՞նց են անում։ Այնտեղ քաղաքացուն զենքի կասկածանքով բռնեն, ոստիկանի կարիերային վերջ կտրվի։ Սա ուղղակի այլանդակություն է։ Առաջին դեպքը չէ, տասնյակ նման դեպքեր են եղել։ Հետաքրքիր զուգադիպությամբ՝ բոլորը սկսում են ապօրինի զենքի կասկածի օբյեկտ լինել։ Արսենը՝ ո՜ւր, ապօրինի զենքը՝ ո՜ւր»։
Ավելի մանրամասն՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Արսեն Բաբայանը ձերբակալված չէ. Ոստիկանության պարզաբանումը
- Արսեն Բաբայան. Օպերատիվ ծառայողը հայտնեց, որ մենք ձերբակալվել են ապօրինի զենք կրելու կասկածանքով
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում