
Ոստիկանությունն ինձ փաստացի ազատ արձակեց. Բաբայան
«Ոստիկանությունն ինձ փաստացի ազատ արձակեց՝ պնդելով, որ ինձ ապօրինի զենքով չեն կասկածում, իսկ ընկերներիս կասկածում են»,-ֆեյսբուքյան իր էջի միջոցով տեղեկացեց իրավապաշտպան, փաստաբան Արսեն Բաբայանը։
Ավելի ուշ նա տեղեկացրեց՝ այս պահին որպես փաստաբան իրականացնում է իր ընկերների իրավունքների պաշտպանությունը:
Քիչ առաջ ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը Panorama.am-ին հայտնեց, որ ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով երկու անձ տեղափոխվել է ոստիկանություն։ Արսեն Բաբայանը ձերբակալված չէ։
Թե ովքեր են Արսեն Բաբայանի հետ տեղափոխվել ոստիկանություն, ապա ձերբակալվել, Նարեկ Սարգսյանը չհայտնեց՝ նշելով, որ անձնական տվյալներ չեն հրապարակում։
Հարակից հրապարակումներ`
- Արսեն Բաբայանը ձերբակալված չէ. Ոստիկանության պարզաբանումը
- Արսեն Բաբայան. Օպերատիվ ծառայողը հայտնեց, որ մենք ձերբակալվել են ապօրինի զենք կրելու կասկածանքով
- Արսեն Բաբայան. Հենց նոր Քրեական ոստիկանությունը ինձ ու ընկերներիս ձերբակալեց
Լրահոս
Տեսանյութեր

Սահմանադրությունը փոխելու-չփոխելու հարց չկա, Փաշինյանին փոխելու հարց կա. Բագրատ Սրբազան