Անհուսալի վարկ ունեցողներին պետության աջակցությունն ունի դրական և բացասական կողմեր. Սուրեն Պարսյան
Կառավարությունը դեկտեմբերի վերջին նիստում որոշում ընդունեց, որով անհուսալի վարկ ունեցողներին կտրամադրի ֆինանսական աջակցություն՝ նրա ֆորմալ զբաղվածության արդյունքում ձևավորված աշխատավարձից և դրան հավասարեցված վճարումներից հաշվարկված եկամտային հարկի գումարի չափով, որը կուղղվի շահառուի անհուսալի վարկային պարտավորության մարմանը, ֆինանսական աջակցությունը կտրամադրվի առավելագույնը 24 ամիս ժամկետով` սկսած շահառու դառնալուն հաջորդող ամսվա 1-ից, շահառու ճանաչվելու դեպքում աշխատավարձից բռնագանձվող գումարի չափը կսահմանվի 20%՝ 24 ամիս ժամկետով։ Կենտրոնական բանկի կողմից տրամադրված տեղեկության համաձայն՝ 2024թ հոկտեմբերի 1-ի դրությամբ անհուսալի վարկ ունեցող ֆիզիկական անձ վարկառուների թիվը կազմում է շուրջ 341 հազար,որից մոտ 220 հազարը մինչև 1 մլն դրամի վարկառու են։ Նախաձեռնության դրական ու բացասական կողմերի վերաբերյալ Panorama.am-ին իր կարծքը հայտնեց տնտեսագետ, ՀՊՏՀ դասախոս Սուրեն Պարսյանը։
«Վերջերս Հայաստանի կառավարությունը բերեց մի նախագիծ, որով առաջարկվում է մինչև 1 մլն դրամ ժամկետանց վարկային պարտավորություն ունեցող անձանց հնարավորություն տալ ի հաշիվ իրենց եկամտային հարկի վճարել, մարել ժամկետանց վարկերը։
Առաջարկվող տարբերակով նախատեսվում է, որ ժամկետային վարկից 20 %-ը աշխատավարձից կպահի, 20 %-էլ եկամտահարկից պետությունը կտրամադրի բանկին։
Այսինքը բանկերը կկարողանան աշխատավարձի մոտ 40 %-ի չափով գումար վերցնեն։
Գործող օրենսդրությամբ նման դեպքերում բանկերը կարող են մինչև 50 % գումար վերցնեն վարկառուի աշխատավարձից և դրա հետևանքով ժամկետանց վարկային պարտավորություններ ունեցող անձինք հիմնականում փորձում են չգրանցվել որպես աշխատող։
Այդ 220 հազար անհույս վարկառուներից միայն 40 հազարն է, որն այս պահին գրանցված է որպես աշխատող կամ եկամուտ ունեցող, մնացածը կա՛մ չեն աշխապտում, կա՛մ ստվերային դաշտում են գործում։
Այս որոշման նախագիծն ունի և դրական և բացասական կողմ։ Դրականն այն է, որ կարող է ստվերային զաբաղվածության կրճատմանը նպասետել։ Այն մարդիկ, որոնք վարկային պարտավորություններ ունեն, մասսամաբ գան գրանցվեն և սկսեն քիչ-քիչ վճարել իրենց վարկը։
Այն, անշուշտ, կարող է դրական ազդել մարդկանց զբաղվածության մակարդակի մասով և պետական սոցիալական քաղաքականության իրականացման իմաստով։ Օրինակ, եթե քաղաքացին արդեն գրանցվել է, հետևաբար պետությունն այստեղ արդեն իր հասցեական սոցիալական քաղաքականությունն էլ կարող է վերանայել։ Այսինքը, բազմաթիվ այսպիսի պրոցեսներ կարող են սրան հաջորդել։
Իսկ բացասական կողմն էլ այն է, որ վատ ազդակ է վարկառուներին, որ նրանք կարող են իրենց վարկերը չվճարել և պետությունը իրենց փոխարեն ի հաշիվ իրենց վճարած հարկերի, կամ ի հաշիվ պարտաճանաչ հարկատուների կամ վարկառուների, վճարի իրենց վարկերը։ Կարծում եմ, որ սա հասարակության շրջանում որոշակի անարդար մթնոլորտ կստեղծի պարտաճանաչ և ոչ պարտաճանաչ վարկառուների միջև և այն պետության կամ պետական քաղաքականության նկատմամբ դժգոհության առիթ կարող է դառնալ։
Այտեղ կա նաև երրորդ գործոնը, որ բանկերը, որոնք տրամադրել են այդ վարկերը, պետք է կիսեն այդ ռիսկը։ Այսինքը, երբ նրանք առանց գրավի, եկամուտների ստուգման, կամ ոչ պատշաճ ստուգման, տրամադրել են վարկ և հիմա չեն կարողանում իրենց վարկը վերցնել՝ պետք է իրենք էլ պատասխանատվություն կրեն դրա համար։ Հակառակ դեպքում ստացվում է, որ բանկերը կարող են մինչև 1 մլն դրամի վարկեր տրամադրել առանց ռիսկերը գնահատելու, մատների արանքով նայելով այդ պրոցեսներին և դրա համար վճարի պետությունը կամ պարտաճանաչ հարկատուն։ Սա էլ անտրամաբանական երևույթ է և այս համակարգի պարագայում նաև բանկերն իրենց ռիսկը պետք է կրեն։
Եթե բանկերը որոշակի ֆինանսական բեռ են նախատեսում պետության համար, ապա այդպիսի որոշակի բեռ պետք է նախատեսվեն նաև բանկերի համար։ Օրինակ՝ զիջումներ, պայմանական ասած, այդ վարկի 1/3-ի չափով նաև բանկը պետք է զիջի վարկառուին, հակառալ դեպքեում կստացվի, որ բանկային համակարգը որևէ ռիսկ չի ունենա և աջ ու ձախ կշարունակի նման ռիսկային վարկեր տրամադրել։ Առանց այն է բանկային համակարգը 2022 թվականից հետո բարձր շահութաբերությամբ է աշխատում, միայն այս տարվա 9 ամիսների հաշվարկով 265 մլրդ դրամի զուտ շահույթ է ապահովել։ Անշուշտ կան բանկեր, որոնք ավելի վատ ցուցանիշներ են ունեցոլ, բայց ընդհանուր առմամբ բանկային համակարգի ֆինանսական վիճակը բավականին լավ է և նրանք ևս, եթե ցանկանում են պետությունից որոշակի օժանդակություն ստանան, ապա իրենք ևս պետք որոշակի զիջում անեն այդ անհուսալի վարկերի մասով և պետությա հետ պետք է որպես գործընկեր հանդես գան, այլ ոչ թե միայն որպես փող հավաքող»,-ասաց Սուրեն Պարսյանը։
Հարակից հրապարակումներ`
- Կառավարության անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության նախաձեռնությունը քաղաքական դրդապատճառներով է. Անանյան
- Ինչու են դոլարն ու եվրոն սկսել արժևորվել. Մեկնաբանում է Սուրեն Պարսյանը
- ՀՀ ԿԲ-ն նվազեցրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը, այն դեպքում, երբ ՌԴ-ն այն աննախադեպ բարձրացրեց մինչև 21%. Սուրեն Պարսյան
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում