Քիշնևի օդանավակայանից մարդկանց տագնապի ազդանշանով տարհանել են
Քիշնևի օդանավակայանից ուղևորների տարհանման պատճառ դարձած ահազանգը կապված է հրդեհային ազդանշանի միացման հետ և պարզվել է, որ կեղծ է։ Դեպքի մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Այսօր առավոտյան, այն բանից հետո, երբ 112 ծառայությունը ծանուցում է ստացել օդանավակայանում հրդեհի ահազանգի մասին, մի քանի հրշեջ մեքենաներ են ժամանել Քիշնևի օդանավակայան: Այնտեղ գտնվող բոլոր մարդիկ տարհանվել են:
Արտակարգ իրավիճակների գլխավոր տեսչության ներկայացուցիչները հայտնել են, որ դեպքի առիթով հետաքննություն է անցկացվել և հրդեհի բռնկման օջախը չի հայտնաբերվել»,- ասվում է մայրաքաղաքի ոստիկանության կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։
Մոլդովայի Առաջին հեռուստաալիքն ավելի վաղ հայտնել էր տարհանման մասին՝ կապված ռումբի սպառնալիքի հետ։ Քիշնևի օդանավակայանում նախկինում էլ եղել են նման ահազանգեր, սակայն պարզվել է, որ դրանք կեղծ են։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում