Հաքան Ֆիդանը դրական է համարել Փաշինյանի ուղերձները
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը կարևոր է համարել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձները Ադրբեջանի հետ խաղաղություն հաստատելու վերաբերյալ։ Նրա խոսքերը մեջբերում Hurriyet-ը։
«Մեր տարածաշրջանում բացվել է երկարատև խաղաղության, կայունության և բարգավաճման հնարավորությունների պատմական պատուհան: Ես հավատում եմ, որ Հայաստանը նույնպես կգործի երկարաժամկետ ռազմավարական հեռանկարով։
Այս ուղղությամբ կարևոր ենք համարում վարչապետ Փաշինյանի դրական ուղերձները. Մենք արձանագրում ենք, որ այն խաղաղության օգտին դիրքորոշումն է արտահայտում և նպաստում է այս գործընթացում դրական առաջընթացին։ Անկարան շարունակում է նպաստել կողմերի միջև առանց միջնորդների երկկողմ բանակցություններին։ «Խաղաղության հաստատումն իր հետ կբերի նոր հնարավորություններ, որոնք տարածաշրջանի զարգացման հարցում նմանը չեն ունեցել»,- ասել է Ֆիդանը։
Հարակից հրապարակումներ`
- Ալիևի հայտարարությունից հետո Փաշինյանը կարող է հիշել ՀԱՊԿ-ը, կամ դիմել ԵՄ-ին
- Փաշինյանն արձագանքեց Ալիևին
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում